03:07 21 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Флаг организации Красный крест

Կարմի խաչի կոմիտեն պատրաստ է հանդես գալ որպես չեզոք միջնորդ

© Sputnik/ Андрей Теличев
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
5011

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) մտահոգված է Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով ընթացող հակամարտության և 2016 թվականի ապրիլի 2-ին իրավիճակի խիստ վատթարացման հումանիտար հետևանքներով: Երկու կողմերում արձանագրվել են զոհեր, այդ թվում` քաղաքացիական բնակչության շրջանում

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեն պատրաստակամություն է հայտնել հանդես գալ որպես միջնորդ, հայտնում են Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակից։

«Մենք պատրաստ ենք աջակցել և սատարել հակամարտության վերջին լարվածության հետևանքով տուժած անձանց և հանդես գալ որպես չեզոք միջնորդ»,- ասել է ԿԽՄԿ տարածաշրջանային գործառնությունների ղեկավար Պատրիկ Վիալը:

«Հակամարտության բոլոր կողմերը պարտավորություն են կրում հարգելու միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Այդ նորմերի համաձայն` կողմերը պետք է ապահովեն քաղաքացիական բնակչության և շինությունների պաշտպանվածությունը», — ավելացրել է Վիալը:

ԿԽՄԿ-ն այս տարածաշրջանում գործում է 1992 թվականից ի վեր՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ: Բաքվում և Երևանում գտնվող իր պատվիրակությունների և Լեռնային Ղարաբաղում գտնվող առաքելության միջոցով ԿԽՄԿ-ն աջակցում է շփման գծի երկայնքով և Հայաստանի ու Ադրբեջանի միջև միջազգային սահմանին ապրող բնակչությանը:

Բացի այդ, ԿԽՄԿ-ն աշխատում է անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու, նրանց ընտանիքներին սատարելու ուղղությամբ, ինչպես նաև այցելում է ազատազրկված անձանց և հանդես է գալիս որպես չեզոք միջնորդ՝ աջակցելով սահմանի երկու կողմերում և շփման գծում գերեվարված անձանց տեղափոխմանն ու հայրենադարձմանը:

 

 

Գլխավոր թեմաներ