00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԶԼՄ. Կալկաթայի` մոտ երկու դարի պատմություն ունեցող հայկական ճեմարանը քաղաքի զարդն է

© Official site of MFA of IndiaАрмянская школа в Калькутте
Армянская школа в Калькутте - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կալկաթայում ժամանակին մեծ հայկական համայնք կար, որի ներկայացուցիչներն այստեղ հետաքրքիր ու գեղեցիկ մշակութային կոթողներ են ստեղծել

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. Հայկական ճեմարանն ու բարեգործական ակադեմիան Կալկաթայի թագի թանկարժեք քարն են, գրել է The Indian Express-ը:

«Այստեղ տղաները վառ գույնի համազգեստով ֆուտբոլ են խաղում: Միջանցքներում աղջիկները գեղեցիկ շրջազգեստներով շտապում են դասի: Ընդմիջման ժամանակ երեխաները հերթ են կանգնում ճաշարանում: Բայց այս դպրոցը տարբերվում է երկրի մյուս բոլոր դպրոցներից»,- գրել է հնդկական պարբերականը:

Հնդկահայոց հոգևոր հովիվ և Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Տ. Զավեն աբեղա Յազիչյանը պատմում է, որ երկու դար շարունակ տարբեր երկրներից հայ պատանիներն այստեղ են եկել՝ ձգտելով հաջողություններ ունենալ ուսման մեջ: Անցյալ շաբաթ դպրոցը նշեց հիմնադրման 195-ամյակը: Տոնական միջոցառմանը շուրջ 100 մարդ մասնակցեց, որոնցից 60-ը Կալկաթայում բնակություն հաստատած Հնդկաստանի առաջին հայերի վերջին ներկայացուցիչներն են:

«Հայերը միշտ բաց են եղել տարբեր մշակույթների համար: Ահա թե ինչու ենք մենք հազար տարվա ընթացքում կարողացանք գոյատևել Հնդկաստանում»,- ասաց Զավեն Յազիչյանը:

Հնդկաստանում հայերի պատմությունը կապ չունի անգլիացիների, մոնղոլների կամ նույնիսկ պորտուգալացիների նվաճումների հետ: Հայերն Արևմտյան Ասիայից այստեղ են եկել միայն առևտրի նպատակով: «Մենք գաղութարար չէինք: Մենք այստեղ ենք փոխադրվել մոնղոլներից շատ առաջ»,- պատմում է Զավեն Յազիչյանը:

Հայկական ճեմարանից և բարեգործական ակադեմիայից ոչ հեռու քաղաքի ևս մեկ տեսարժան վայր է՝ Թագավորական առանձնատունը Փարկ Սթրիթում: Գոթական ոճի ճակատամասով շենքը կարծես հիշեցում է բրիտանական Կալկաթայի անցյալի մասին: Բայց շենքն իրականում Գալստյանների առանձնատունն է եղել։ Նրանք հարուստ գործարարներ էին:

Կալկաթայի մեկ այլ հանրահայտ տեսարժան վայր է The Grand Hotel-ը (ներկայում՝ Oberoi Grand), որը կառուցել է հայ գործարար Հարություն Ստեփանը:

 

 

Լրահոս
0