00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լիբանանահայ գեներալն արձագանքեց Կոմանդոսի` համախմբվելու կոչին

© ArevelkГенерал–майор Нарек Абрамян
Генерал–майор Нарек Абрамян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սփյուռքի հայ գեներալներն արձագանքում են գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոսի) աշխարհասփյուռ հայ գեներալներին և ռազմական փորձագետներին Հայաստանում համախմբելու և հայության առաջ ծառացած խնդիրների լուծումները գտնելու կոչին

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. Լիբանանի բանակի բրիգադի գեներալ, Լիբանանի քաղաքացիական պատերազմի մասնակից գեներալ-մայոր Նարեկ Աբրահամյանը «Արևելքի» հետ զրույցում ասաց, որ ինքը վաղուց է համոզված, որ պետք է աշխարհի տարբեր երկրներում ապրող հայ ռազմական գործիչներն իրենց փորձը ներդնեն ի նպաստ հայրենիքի:

Աբրահամյանը 1998-2000 թթ. աշխատել է Հայաստանի պաշտպանության նախարարությունում։ Նրա գտնում է, որ Սփյուռքում շատ են պաշտոնաթող բարձրաստիճան զինվորականները, որոնք ունեն փորձ, ժամանակակից գիտելիքներ, տիրապետում են ռազմական գործին, և ժամանակն է, որ Հայաստանը մտածի կազմակերպված ձևով այդ մարդկանց համախմբելու և հայոց բանակն ուժեղացնելու նաև նրանց գիտելիքների շնորհիվ:

«Այդ մարդիկ էլ իրենց հերթին պետք է մտածեն այս դժվարին ժամանակներում ինչ-որ բան անել Հայաստանի համար, կանգնել հայկական բանակի կողքին»,- նշեց Աբրահամյանը:

Аркадий Тер-Тадевосян - Sputnik Արմենիա
Հայազգի գեներալները կմիավորվեն Կոմանդոսի ծրագրով
Պաշտոնաթող գեներալն ասաց, որ անձամբ ինքը միշտ աշխատել է Հայաստանի օգտին և պատրաստ է նորից աջակցել Կոմանդոսին՝ այս գաղափարն իրականացնելու համար: Աբրահամյանը Արցախում զբաղվել է նաև վերաբնակեցման հարցերով՝ անձամբ լինելով վերաբնակեցվող տարածքներում և իրականացնելով այդ ծրագիրը Դիցմայրիում:

«Ցավոք, ղարաբաղյան հարցը միայն պատերազմով է լուծվելու, իսկ պատերազմի համար խելամիտ ուժեր և մարտունակ բանակ է անհրաժեշտ»,- նշեց Նարեկ Աբրահամյանը` ավելացնելով, որ այսօր շատ կարևոր է Հայաստանի բնակչության, զուգահեռաբար նաև բանակի թվաքանակի աճի խնդիրը, որի համար հստակ ռազմավարություն պետք է մշակվի:

Նարեկ Աբրահամյանը վստահ է, որ հնարավոր է պատերազմել և վերջնական հաղթանակ ունենալ:

«Ես ընդառաջում եմ Կոմանդոսի կոչին»,-ասաց Լիբանանի բանակի դեսանտային-էլիտար գնդի նախկին ղեկավարը՝ իր հերթին կոչ անելով այլ բարձրաստիճան զինվորականների՝ արձագանքել և գործել:

 

 

 

Լրահոս
0