00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Մարիա Զախարովա
Հայ-ադրբեջանական սահմանազատման հարցերի կարգավորմանն աջակցում ենք քաղաքական-դիվանագիտական մեթոդներով․ Մարիա Զախարովա
14:19
1 ր
Մարիա Զախարովա
Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես սեփական ցավ և դժբախտություն. Մարիա Զախարովան
14:20
1 ր
Ալեն Սիմոնյան
Դրական եմ վերաբերվում, եթե Հայաստանը գազ գնի Ադրբեջանից․ Ալեն Սիմոնյան
14:37
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օտարերկրացիները հայերենով են իրենց սերն ու զորակցությունը հայտնում արցախահայությանը

© AsbarezПротест армян США у консульства Азербайджана
Протест армян США у консульства Азербайджана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Զորակցություն Արցախին և բողոքի ձայն ԼՂ խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի կատարած գործողությունների։ ԱՄՆ–ում անցկացված բազմամարդ ցույցին ոչ միայն հայեր էին մասնակցում, այլև` օտարերկրացիներ։ Sputnik ռադիոկայանը զրուցեց ցույցին մասնակցած օտարերկրացիների հետ, ովքեր կիսում են հայերի կորստի ցավը

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի-Sputnik. Գոհար Սարգսյան. «Ես ձեզ հետ եմ և ձեզ սիրում եմ», հայերեն այսպես արտահայտվեց Միացյալ Նահանգներում հայտնի կինոռեժիսոր Գրեգ Ֆենդլերը։ Հեռավոր Լոս Անջելեսում նա լսել է Լեռնային Ղարաբաղի ու այնտեղ ապրող խաղաղ բնակչության հանդեպ Ադրբեջանի վայրագ գործողությունների մասին։ Պատմում է` իր լավագույն ընկերներից մեկը հայ է։ Ընկերոջ միջոցով Գրեգը հնարավորություն է ունեցել տեսնել հայկական հյուրասիրությունը, ջերմությունն ու հային բնորոշ սիրառատությունը։

Грег Фендлер
Грег Фендлер - Sputnik Արմենիա
Грег Фендлер

«Հայերը բացառիկ են։ Նրանք այնքան գրկաբաց են մեզ ընդունում, որ երևի ոչ մի ազգ դա չի կարողանում անել։ Վստահ եմ, որ նույնը կտեսնեմ նաև Հայաստանում և Արցախում։ Իմ ամերիկացի ընկերներից մեկն էլ ամուսնացել է հայ աղջկա հետ։ Նրանք կազմել են բոլորի համար օրինակելի ընտանիք։ Այս օրերին ես չեմ կարող անտարբեր մնալ. իմ ամերիկացի ընկերների հետ կանեմ այն ամենն, ինչ հնարավոր է, որ վերջ տրվի պատերազմին»,- ասաց հայտնի կինոռեժիսորը։

Մեր մյուս զրուցակիցը` Մարկ Ափփելբաումը, ազգությամբ հրեա է։ Լինելով Արցախում` նա գտել է Սուրբ հող, որտեղ ապրում են աշխատասեր ու բարի մարդիկ։ Տեսել է տեղի վանքերը, եկեղեցիներն ու մշակույթը, որոնք անմոռաց են նրա հուշերում։

Մարկ Ափփելբաում
Марк Аппелбаум - Sputnik Արմենիա
Մարկ Ափփելբաում

«Հիմա շատ լավ եմ հասկանում, թե ինչի համար են պայքարում հայերը։ Երբ տեսնում եմ` ինչ է կատարվում Արցախում, անտարբեր մնալ չեմ կարող։ Քանի անգամ ուզում է լինի, իմ հայ բարեկամների հետ կանգնելու եմ դեսպանատների, հյուպատոսարանների ու նույնիսկ իմ կառավարության դեմ` թույլ չտալու համար, որ իսլամիստների դաշնակից պետությունը հավակնություններ ունենա Արցախի նկատմամբ»,- ասաց նա։

Արցախահայության կողքին է նաև ԱՄՆ-ում հայտնի կատակերգու, դերասան Քրիս Քրոֆթոնը։ Նա անընդունելի է համարում պատերազմը, առավել ևս ռազմական գործողությունները, որոնք հատուկ են իսլամիստներին։

Քրիս Քրոֆթոն
Крис Крофтон - Sputnik Արմենիա
Քրիս Քրոֆթոն

«Ես աղոթում եմ հայերի ու սահմանին կանգնած հայ զինվորների համար։ Հույս ունեմ, որ հայկական ուժը կստիպի ադրբեջանցիներին նահանջել ու այլևս չմտածել առաջ գալու մասին»,- ասաց Քրոֆթոնը` խոսքը համեմելով հայերեն «Ես սիրում եմ ձեզ» արտահայտությամբ։

Արցախի սահմաններն ամուր պաշտպանող զինվորների կողքին է նաև ամերիկահայ գործարար Էռնա Կորկոտյանը։ Նա ընդամենը 25 տարեկան էր, երբ իր ունեցած 100 դոլարը ներդրեց բիզնեսի մեջ ու կես տարում
այն վերածեց միլիոնների։

«Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել մեր հայ զինվորներին, մեր հերոսներին, իրենց ծնողներին` իրենց կյանքը զոհաբերելու մեր ազգի ապագայի համար»,-ասաց նա։

© AsbarezՀայերի ցույցն ԱՄՆ–ում
Протест армян США у консульства Азербайджана - Sputnik Արմենիա
Հայերի ցույցն ԱՄՆ–ում

Միացյալ Նահանգներում ապրող հայ համայնքն այն համոզմունքն ունի, որ թեև ապրիլի 5-ին հայտարարվեց հրադադարի մասին, բայց Ադրբեջանը չի հանգստանա։ «Բռնության չվերջացող շրջափուլի պատճառները պահպանվում են» կարգախոսով հայ համայնքի ձայնը դեռ երկար լսելի կլինի։

 

Լրահոս
0