22:29 20 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.80
  • GBP630.39
  • EUR554.58
  • RUB7.37
Ռոբոտ

Ռոբոտն արդեն դպրոց է հաճախում

© Sputnik / Валерий Мельников
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
20 0 0

Pepper անունով ռոբոտը դպրոց է ընդունվել։ Նա Վասեդա քաղաքի դպրոցներից մեկն է հաճախելու

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Սա աշխարհում առաջին ռոբոտն է, որը դպրոց է հաճախելու երեխաների հետ։ Այս կապակցությամբ դպրոցում ընդունելություն են կազմակերպել, որի ժամանակն աշակերտներին կոչ են արել առավելագույնս օգտագործել ռոբոտի հետ շփվելու բացառիկ հնարավորությունը, քանի որ դա նրանց պետք կգա հետագա կյանքում։

Pepper-ն էլ ասել է, որ «երբեք չի կարծել, թե իրեն կընդունեն այն դպրոց, որտեղ մարդիկ են սովորում» և խոստացել է լավ սովորել։

Ռոբոտը խոսում է և՛ ճապոներեն, և՛ անգլերեն, այդ պատճառով, ամենայն հավանականությամբ, նա հիմնականում կմասնակցի անգլերենի դասերին։

Pepper-ը ստեղծել են Aldebaran Robotics և SoftBank ընկերությունները։ Նա կարողանում է ճանաչել զգացմունքները, վերլուծում է ձայնի տեմբրը և իրեն դիմող մարդու դեմքի արտահայտությունը։

Ռոբոտը նախատեսված է մարդկանց մեջ ապրելու համար։ Նա հասկանում է մարդկանց զգացմունքները, կարեկցանք և համակրանք է արտահայտում, խորհուրդներ է տալիս տերերին և զրուցում նրանց հետ։

SoftBank-ը օգտվողների համաձայնագրի տեքստում հատուկ գլուխ է ներառել, որի համաձայն` արգելում է ռոբոտներին օգտագործել «սեռական կամ այլ անպարկեշտ գործողություններ» կատարելու համար։ Ռոբոտի սեփականատերը չի կարող նրան օգտագործել նաև ծանոթությունների, ժամադրությունների, սիրախաղի և հակառակ սեռի ներկայացուցիչներին սիրահետելու նպատակով։

Մեկ ռոբոտն արժե մոտավորապես 1800 դոլար։

Այսօրինակ հետաքրքիր և լրահոսից դուրս մնացած այլ նորություններին հետևեք նաև Sputnik Արմենիա ռադիոկայանի «Ուրիշ նորություններ» հաղորդաշարի շրջանակում։

Գլխավոր թեմաներ