03:13 20 հուլիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD480.60
  • GBP624.64
  • EUR557.74
  • RUB7.57
Евровидение

«Եվրատեսիլ» մրցույթի զավեշտալի դեպքերը

© Wikipedia /
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
46 0 0

2004թ.–ին Թուրքիայում հաղորդավարն ուղիղ եթերում սկսել էր մատով քիթը մաքրել

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթն անցկացվում է արդեն վաթսուն տարի` սկսած 1956 թվականից։ Այդ ընթացքում եղել են նաև զավեշտալի միջադեպեր։

1999թ.-ին Երուսաղեմում մրցույթի հաղթող շվեդ Շառլոտա Նիլսոնի պարգևատրման արարողությունն ընդհատվել էր դժբախտ պատահարի պատճառով. նախորդ տարվա հաղթող Դանա Ինտերնեշնլը, ով բեմ էր բարձրացել շատ բարձրակրունկ կոշիկներով, ընկել էր։

2004թ.-ին Թուրքիայում հաղորդավարը ուղիղ եթերում միավորները հաղորդելու ժամանակ շեղվել էր և մոռանալով, որ եթերում է, սկսել էր մատով քիթը մաքրել։

Մոսկվայում «Եվրատեսիլ 2009»-ի ընթացքում Ալեքսանդր Ռիբակի պարգևատրման ժամանակ երգիչն այնքան հուզված էր եղել, որ մրցանակն ուժեղ սեղմել էր և կոտրել «Բյուրեղյա միկրոֆոնի» ոտքը։ Ալեքսանդրը կպցրել էր կոտրված մասերը։ Արդյունքում Ռիբակին մեկ անգամ էլ էին հանձնել մրցանակը։ Շվեդ քանդակագործ Կյել Էնգմանը («Եվրատեսիլ» մրցանակի արձանիկի հեղինակը) որոշել էր պատրաստել մրցանակի պատճենը։ Մրցույթի 55-ամյա պատմության մեջ առաջին անգամ հաղթողը մեկ հաղթանակի համար երկու պարգև էր ստացել։

2010թ.-ին Իսպանիան ներկայացնող Դանիել Դիգեսը ստիպված էր եղել երկու անգամ կատարել երգն այն պատճառով, որ նրա առաջին ելույթի ժամանակ բեմ էր բարձրացել մի տղամարդ, որը սկսել էր երգել և պարել երգչի հետ։ Պարզվել էր, որ կարգը խախտողը Ջիմի Ջամփն էր Կատալոնիայից։ Նա մի քանի շաբաթ առաջ նախազգուշացրել էր «Եվրատեսիլի» ժամանակ անկարգություն անելու մտադրության մասին, բայց կազմակերպիչները լուրջ չէին ընդունել նրա սպառնալիքը։

2012թ.-ին Բաքվում «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթի բացման արարողության ժամանակ տեղի էր ունեցել անախորժ միջադեպ։ Աշխատողները չէին հասցրել փռել կարմիր գորգը պատվիրակությունների ժամանելուց առաջ։ Արարողության մեկնարկն ուշացել էր ավելի քան մեկ ժամով, իսկ երբ «Եվրատեսիլի» առաջին մասնակիցներն անցել էին, պարզվել էր, որ նրանց անունները ոչ ոք չի հայտարարում։

 

Գլխավոր թեմաներ

  • ՀՀ ԶՈւ զինծառայողներ

    Ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են պնդել, որ Հայաստանի գերի ընկած քաղաքացի Կարեն Ղազարյանը դիվերսանտ է։ Համացանցում հայտնվել են լուսանկարներ, որոնք իբր ապացուցում են այդ փաստը։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը բացահայտել է ֆեյքը, իսկ Sputnik Արմենիային հաջողվել է շփվել լուսանկարում պատկերված մարդու հետ։

    308
  • Նիկոլ Փաշինյանը Դոնալդ Տուսկի հետ. Բրյուսել 12 հուլիսի 2018 թ.

    «Թավշյա» հեղափոխության անարյուն լինելը և բռնի ուժի բացակայությունը հիացմունքի արժանացավ թե ՛ Եվրոպայում, թե՛ ԱՄՆ–ում. բայց և այնպես՝ արևմուտքից ոչ ոք չի շտապում Հայաստանը ողողել նյութական օգնությամբ և գործարար ներդրումներով։ Դա պարզ է դարձել Փաշինյանի` Բրյուսել կատարած ուղևորությունից հետո, և դա հաստատել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Միլսը։

    158
  • Ռուբեն Հայրապետյան. ՀՖՖ նախագահ

    Մենք այժմ ֆուտբոլում ականատես ենք լինում բրոունյան շարժման։ Խառնաշփոթ ակումբներում, հակասություններ ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի վարքում. կանխատեսում են, որ նրա տեղը կզբաղեցնի Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, նա համաձայնում է, բայց ասում՝ կարող է պաշտոնը զիջել Յուրի Ջորկաեֆին։ Փորձենք հասկանալ։

    219