12:48 22 հուլիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD480.62
  • GBP625.72
  • EUR560.16
  • RUB7.58
Город Муш

Գանձախույզների թիրախ դարձած Մուշի հայկական գերեզմանոցը պղծվում է

© Miroved
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
123 0 0

Պատմական հայկական Մուշ քաղաքի ներկայիս Դերե թաղամասում գտնվող 18-րդ դարի հայկական գերեզմանոցը ավերվում է: Թուրքական «Haberler.com» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ այս մասին ստացված տեղեկությունների հիման վրա գերեզմանոցի տարածքում ուսումնասիրություն է իրականացվել

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. Սասունի հայերի միության նախագահ Ազիզ Դաղջըն հայցով դիմել է Մուշի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ բողոքելով, որ տեղի հայկական գերեզմանոցը պղծվում է: Հայցի հիման վրա դատական հանձնաժողովը գերեզմանոցում ուսումնասիրություն է կատարել և պարզել, որ գանձախույզները տեղ-տեղ հորատումներ են արել: Այս մասին գրում է ermenihaber.am կայքը։

Ուսումնասիրությունից հետո Ազիզ Դաղջըն հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ գանձ գտնելու նպատակով հայկական գերեզմանները փորվել են, իսկ հանգուցյալների ոսկորները այս ու այն կողմ են թափվել: Միության նախագահը հիշեցրել է, որ գերեզմանոցն ընդհանուր արժեք է և մեծ կարևորություն ունի ինչպես հայ համայնքի, այնպես էլ Թուրքիայի հանրապետության համար:

Դաղջըն տեղեկացրել է, որ հայկական գերեզմանոցի վերականգման խնդրանքով դիմում է ուղարկվել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությանը:

«Թող վերջ տան մեր գերեզմանոցները փորելուն, որովհետև մեր գերեզմանոցներում ուրիշ ոչինչ չկա, բացի մեր հանգուցյալների ոսկորներից: Իսկ մենք մեր ննջեցյալներին միայն սավանով են թաղում: Այնտեղ որևէ նյութական արժեք չեք կարող գտնել: Նույնը վերաբերում է նաև մեր վանական համալիրներին: Թող չավերեն դրանք»:

 

 

Գլխավոր թեմաներ