15:35 15 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.62
  • GBP607.90
  • EUR551.66
  • RUB6.82
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
65 0 0

Թուրքիայի դատարանը ազատազրկել է ազգայանական Թոլգա Ադըգյուզելին, որը սպառնացել էր «հայերի որս» սկսել Կարսի փողոցներում

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի — Sputnik. Թոլգա Ադըգյուզելի հայտարարությունից հետո նրա դեմ դատական հայց էր ներկայացրել Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը:

Թուրքական «Հուրիեթ» պարբերականը հայտնում է, որ դատարանն Ադըգյուզելին դատապարտել է 7 ամիս և 15 օր ազատազրկման ու պարտավորեցրել է 11 հազար 240 թուրքական լիրա (շուրջ 3800 ԱՄՆ դոլար) տուգանք վճարել:

Սակայն պատժի կրումը հետաձգվել է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադըգյուզելը նախկինում դատված չի եղել:

«Ատելություն սերմանող խոսքերը ճանապարհ են բացում ատելության վրա հիմնված հանցագործությունների համար: Դատական այս գործում հայի ինքնության դեմ ուղղված ատելություն պարունակող խոսքերի համար պատժի սահմանումը հուսադրող է թե՛ հայերի, թե՛ Թուրքիայում հասարակության խաղաղությանն ու արդարությանը հավատացող բոլոր հատվածների համար»,- նշել է Գարո Փայլանը։

Թուրքիայի ազգայնական «Իդեալիստների օջախներ» կազմակերպության Կարսի մասնաճյուղի ղեկավար Թոլգա Ադըգյուզելը սադրիչ հայտարարություն էր արել՝ պատմական հայկական մայրաքաղաք Անիի ավերակներում 2015 թվականի հունիսին հայ ջազ-երաժիշտ Տիգրան Համասյանի համերգի առնչությամբ: Ադըգյուզելը մեղադրել էր բոլոր նրանց, ովքեր Թուրքիայի ներսում աջակցել են և նպաստել հայ երաժշտի համերգի կազմակերպմանը:

 

 

Գլխավոր թեմաներ