17:40 19 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Թբիլիսիի հայկական Սբ. Գևորգ եկեղեցին

Հայկական պատվիրակությունը մասնակցել է Վրաստանի Անկախության օրվա տոնակատարությանը

IDEA foundation
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
18 0 0

Վրաստանի անկախության օրվա կապակցությամբ տոնական միջոցառումներին ներկա է եղել նաև հայկական պատվիրակությունը

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի- Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանի օրենսդիր և գործադիր իշխանության, զինված ուժերի և փորձագիտական օղակների ներկայացուցիչներն Վրաստանում են տոնական միջոցառումների շրջանակում՝ նվիրված երկրի անկախության օրվան:

«Առավոտից Թբիլիսիի կենտրոնական փողոցներում աղմկոտ է, տեղի են ունենում տոնական միջոցառումներ: Անկախության օրվա տոնակատարության պաշտոնական մասը սկսվել է Թբիլիսիում և հինգ շրջաններում զինվորական երդման արարողությամբ՝ երկրի զինված ուժերին միացել են 432 նորակոչիկներ»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Թբիլիսիում գտնվող Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, վրացագետ Ջոնի Մելիքյանը:

Հայաստանի փորձագետները, այդ թվում՝ հայկական ԶՈՒ ներկայացուցիչները, ժամանել են Վրաստան երկրի պաշտպանության և անվտանգության հարցերի համաժողովի շրջանակում (Georgia Defence & Security Conference): Պաշտոնական մակարդակով Հայաստանը ներկայացրել են Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Տոնոյանը և Հայաստանի ԶՈԻ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը: Մասնակիցների թվում են նաև ՆԱՏՕ-ի անդամ երկրների և գործընկերների գլխավոր շտաբերի և ՊՆ պատվիրակությունների անդամները:

Джонни Меликян на 10-й конференции по обороне и безопасности в Тбилиси
Ջոնի Մելիքյանը հայկական պատվիրակության կազմում Վրաստանի պաշտպանության և անվտանգության հարցերի համաժողովին

Ինչպես հաղորդեց Մելիքյանը, 10-րդ համաժողովի մասնակիցները ներկա են եղել քաղաքային միջոցառումներին: Անկախության օրվա շրջանակում տեղի է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիդ Ուսուպաշվիլու և ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի հանդիպումը:

Հանդիպման ընթացքում Ուսուպաշվիլին նշել է այն բանի կարևորությունը, որ Վրաստանը տոնում է այդ կարևոր օրը բարեկամ երկրների հետ: Նաղդալյանն իր հերթին Հայաստանի և հայերի անունից շնորհավորել է Վրաստանին և վրացի ժողովրդին անկախության 25-ամյակի կապակցությամբ: Կողմերը նաև քննարկել են երկկողմ հարաբերությունները և դրանց զարգացման հեռանկարները:

Նախօրեին պաշտպանության և անվտանգության հարցերի համաժողովի շրջանակում հանդիպել են Վրաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն և Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը: Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությունը:

«Ապրիամովը շնորհակալություն է հայտնել Կապանաձեին Սաչխերի լեռնային պատրաստության դպրոցում հայ զինծառայողների մասնակցության համար»,- հաղորդվում է Facebook-ում Վրաստանի ՊՆ մամուլի ծառայության պաշտոնական էջում:

Վրաստանում Անկախության օրը նշվում է մայիսի 26-ին` որպես Ռուսական կայսրությունից (1918թ.) և Խորհրդային Միությունից անկախության օր։

Начальник ГШ ВС Грузии и заместитель начальника ГШ ВС Армении Энрико Априамов
Վրաստանի ԶՈՒ ԳՇ պետը և ՀՀ ԶՈԻ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը

Թեև Խորհրդային Միությունից Վրաստանն անկախացել է 1991թ.-ի ապրիլի 9-ին, այդուհանդերձ Անկախության օրը՝ որպես պետական տոն, նշվում է մայիսի 26-ին:

Ըստ Վրաստանի ազգային խորհրդի որոշման՝ 1918թ.-ի մայիսի 26-ին Վրաստանը հռչակվեց որպես անկախ պետություն, իսկ Նոե Ջորդանիան ընտրվեց որպես նորանկախ պետության նախագահ:

 

 

Գլխավոր թեմաներ