21:21 26 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.82
  • GBP595.63
  • EUR530.41
  • RUB6.81
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
52 0 0

Ցանցային տաքսի ծառայությունն ու բջջային հավելվածներով տաքսի պատվիրելն այսօր ամբողջ աշխարհում համարվում են ամենաարագ տարածվող ու եկամտաբեր բիզնեսը։ Համաշխարհային ինտերնետային ընկերություններն արդեն աշխարհում իրենց տաքսի հավելվածներն են ստեղծել, որոնք ընդամենը մի քանի տարում գրավել են աշխարհը։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Ցանցային տաքսի ծառայությունների ամենախոշոր ցանցը` Uber-ը, ԱՄՆ-ում գործարկվեց 2013թ-ի օգոստոսին։ Google-ը և TPG հիմնադրամն այդ ծրագրի մեկնարկային արժեքը գնահատեց 3,5 մլրդ դոլար։ Հաջողված ծրագիրն արագորեն տարածվեց աշխարհում։ Uber-ն այսօր գործում է աշխարհի 6 մայրցամաքներում, 68 երկրների 400 քաղաքներում և համարվում է աշխարհի ամենաթանկարժեք ու ամենամեծ տարածում ունեցող ծառայությունը։

Uber-ի ստեղծմանը զուգահեռ ստեղծվեցին և այսօր մեծ տարածումն են ստացել նաև Яндекс և Get տաքսի հավելվածները։ Yandex Taxi հավելվածի հեղինակը Yandex ընկերության սեփականատիրոջ որդին էր, ով իր մտահղացումը կյանքի կոչեց ընկերության բջջային արտադրության տնօրեն, հայազգի Տիգրան Խուդավերդյանի աջակցությամբ։

Get Taxi հավելվածի գաղափարական հայրը ռուսաստանյան ծագումով հրեա գործարար Շահար Վայսերն էր։ Մինչ ռուսական շուկայում հայտնվելը Get Taxi-ն հասցրել էր մեծ տարածում գտնել Իսրայելում, Լոնդոնում ու Նյու Յորքում։

Բայց առաջատարն աշխարհում շարունակում է մնալ Uber-ը։

Get Taxi
© Sputnik / Аракс Саргсян
Ցանցային տաքսիներ

Գլխավոր թեմաներ