06:52 21 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Հրանտ Դինք

Թուրքիայում կարծում են, որ Դինքի սպանությունը դարձավ հեղաշրջման սկիզբը

© Aparaj
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
1636 0 0

Թուրքիայի իրավապահ մարմինները կապ են գտել ռազմական հեղաշրջման վերջին փորձի և «Ակոս» հայկական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության միջև, որը կատարվել է 2007թ–ին։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի — Sputnik. Ստամբուլի դատարանը որոշել է ձերբակալել ոստիկանության սերժանտ Աբդուլլահ Դինչի։ Նրան մեղադրում են հեղաշրջման փորձի, ինչպես նաև «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության հետ կապ ունենալու մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Anadolu գործակալությանը։

Հինգ մարդ, այդ թվում` ոստիկանության չորս աշխատող, ավելի վաղ ձերբակալվել է Թուրքիայում Դինքի սպանության գործով, ձերբակալվածների ընդհանուր թիվը հասել է 26-ի։

Դատախազության մեղադրական եզրակացությունում ասվում է, որ Դինքի սպանությունը դարձել է Թուրքիայում հեղաշրջման փորձ կատարելու «առաջին փամփուշտը»։

Գլխավոր թեմաներ