00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
12 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաղդասարով. Թուրքիային փոքր, բայց հաղթական պատերազմ է պետք

© Sputnik / Руслан Кривобок / Անցնել մեդիապահոցДепутат Государственной Думы России, член комитета по международным делам Семен Багдасаров
Депутат Государственной Думы России, член комитета по международным делам Семен Багдасаров - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փորձագետները համոզված են` Թուրքիայի զինված ուժերի հարձակումը Ջարաբլուս քաղաքի վրա վկայում է, որ սիրիական ճգնաժամի կարգավորման գործընթացում գլոբալ փոփոխություններ են լինելու: Sputnik-ը փորձել է պարզել, թե Անկարան ում հետ է համաձայնեցնում իր գործողությունները, և որն է տարածաշրջանում Թուրքիայի ակտիվացման պատճառը:

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik, Մարիա Շելուդյակովա. Ռուսական Սու-24-հետ կապված դեպքից հետո թուրքական ինքնաթիռներն առաջին անգամ հայտնվեցին Սիրիայի օդային տարածքում: Կատարվածի վերաբերյալ քաղաքագետները տարբեր գնահատականներ հնչեցրին, բայց բոլորին մեկ ընդհանուր հարց էր հուզում` արդյո՞ք Անկարան իր գործողությունները համաձայնեցրել էր Մոսկվայի կամ Վաշինգտոնի հետ:

Евгений Сатановский - Sputnik Արմենիա
Սատանովսկի. Թուրքիան և ԱՄՆ–ն հաշտվելու մտադրություն չունեն

Օգոստոսի 24-ին, առավոտյան ժամը 4-ի մոտակայքում սկսվեց թուրքական հարձակումը Սիրիայի Ջարաբլուս քաղաքի վրա: «Եփրատի վահան» գործողությունը սկսեցին Թուրքիայի հատուկ նշանակության զորքերը` արևմտյան հակաահաբեկչական կոալիցիայի ռազմական ինքնաթիռների օգնությամբ: Բացի այդ, թուրքական զորքերը տանկեր և ավիացիա կիրառեցին:

Անկարան պնդում է, որ գործողություններն ուղղված են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ, և հիմնական նպատակն է փախստականների նոր հոսքի դադարեցումն ու ահաբեկիչների չեզոքացումը։

Սակայն Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրման կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովի կարծիքով` իրավիճակի զարգացումը վկայում է, որ «Իսլամական պետության» խնդիրը երկրորդ պլան է մղվում, իսկ առաջին պլան է գալիս քրդական հարցը:

«Իրավիճակը լրիվ խճճվել է, քանի որ ԱՄՆ-ն ավիացիոն աջակցություն է ցուցաբերում թուրքական բանակին Ջարաբլուսը գրավելու համար: Իսկ Ռուսաստանն ու՞ր է: Ես, անկեղծ ասած, չգիտեմ: Իրավիճակը լրիվ այլ կերպ է զարգանում, քան նախատեսում էին Ռուսաստանի իշխանությունները, — ասել է Բաղդասարովը: — Քրդական գործոնը հաշվի չառնելը լուրջ հետևանքների է հանգեցնում: Արդյո՞ք մենք պատրաստ ենք այդ խնդրին լուծում տալ Մերձավոր Արևելքում: Ես շատ եմ կասկածում եմ»:

Թուրքիայի ուղիղ սպառնալիքը կամ ինչու է Ջարաբլուսը պետք Էրդողանին

Քաղաքագետը հիշեցրել է, որ վերջերս ԱՄՆ-ն ավիացիոն աջակցություն էր ցուցաբերում Թուրքիային Սիրիայի Մանբիջ քաղաքի գրավման ժամանակ. այն ժամանակ քրդական ջոկատները շրջվեցին դեպի Ջարաբլուս: Փորձագետի կարծիքով` հենց սրանից հետո էլ Թուրքիայի իշխանությունը որոշել է արագացնել հարձակումը:

«Թուրքիան չի կարող իրեն թույլ տալ, որ քրդական ջոկատները վերցնեն Ջարաբլուսը: Այդ պարագայում քրդերը կմիավորեն Սիրիայի հյուսիս-արևելքում և հյուսիս-արևմուտքում գտնվող իրենց երեք գավառները,իսկ սա կնշանակի, որ Թուրքիան այլևս ամբողջական պետություն չի լինի: Էրդողանը նման քայլի է դիմել դժվար պայմաններից ելնելով», — ընդգծել է Բաղդասարովը:

Իրադարձությունները զարգանում են Դամասկոսի և քրդերի կողմից հռչակված Հյուսիսային Սիրիայի Ֆեդերացիայի միջև սկսված պատերազմի ֆոնին:

«Ամենահետաքրքիրն այն է, թե ինչ է լինելու հետո: Ինչպես են ամերիկացիները խաղարկելու քրդերի և թուրքերի միջև ստեղծված իրավիճակը: Ավելի հետաքրքիր լինել չէր կարող», — ասել է քաղաքագետը:

Հարկ է նշել, որ թուրքական հարձակման համար առիթ կարող էր հանդիսանալ նաև օրեր առաջ Քրդստանում տեղի ունեցած ահաբեկչությունը, որի պատասխանատվությունը ստանձնել էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչները:

Համաձայնեցվա՞ծ է

Մեկ այլ քաղաքագետ` արևելագետ, Ժամանակակից Մերձավոր Արևելքի ուսումնասիրման կենտրոնի ղեկավար Հումեր Իսաևը կարծում է, որ թուրքական հարձակումը կարող է կապված լինել Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի հետ, քանի որ հենց թուրք զինվորականներն են դեմ եղել, որ Սիրիայում որևէ ռազմական գործողություն իրականացվի:

Политолог Сергей Шакарянц - Sputnik Արմենիա
Շաքարյանց. Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը հանդես են գալիս Թուրքիայի դեմ

Վերջին շրջանում Թուրքիայի իշխանությունը բազմաթիվ անգամ հայտարարել է սիրիական ճգնաժամի կարգավորման նոր մոտեցումների և սիրիական հարցին լուծում տալու ցանկության մասին: Ընդ որում` պնդելով, որ Թուրքիան մտադիր է հաշվի առնել Սիրիայի և ԱՄՆ-ի շահերը:

Իսաևը համոզված է, որ անկախ լարված հարաբերություններից, Թուրքիան նման լուրջ քայլի դիմել չէր կարող առանց Ամերիկայի իշխանությունների հետ համաձայնության գալու:

«Դժվար է ասել` Ռուսաստանի հետ պայմանավորվածություն եղե՞լ է, թե ոչ, քանի որ թուրքական ղեկավարության քաղաքական հռետորությունն ու իրական քայլերը տարբեր են, — ասել է քաղաքագետը: — Պուտինի և Էրդողանի բանակցությունները վերաբերում էին առաջին հերթին ոչ թե տնտեսությանը, այլ` սիրիական հարցին: Նախագահների հանդիպումները զուր չէին. շատերը սկսեցին լավատեսորեն վերաբերվել Սիրիայի հարցին»:

Չորեքշաբթի հայտնի դարձավ նաև, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 31-ին կայցելի Թուրքիա: Ռուս առաջնորդն Անթալիայում բանակցություններ կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Հատկանշական է, որ այս պահին պաշտոնական այցով Անկարայում է գտնվում ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը:

«Բայդենի այցը պատահական չէ, — կարծում է Իսաևը: — Սակայն ամեն դեպքում չի կարելի ենթադրել, թե ամերիկացիները ճնշում են գործադրել Թուրքիայի վրա: Հնարավոր է, որ այժմ մենք Սիրիայի գործողությունների վերաբերյալ համաձայնեցված քայլեր ենք տեսնում, սակայն Թուրքիայի արտաքին քաղաքական դիրքորոշումը փոփոխական է, ինչը մենք նկատել ենք վերջին ամիսների իրադարձությունների օրինակով»:

Ու՞մ են հարված հասցրել. ԻՊ-ին, թե՞ քրդերին

Սկզբունքային հարց է այն, թե ում դեմ են ուղղված Թուրքիայի ռազմական գործողությունները: Պատասխան կստանանք միայն այն ժամանակ, երբ համաշխարհային գերտերությունները կներկայացնեն իրենց կարծիքը:

Турция - Sputnik Արմենիա
Զեյբեքչի. Թուրքիան ուզում է անդամակցել ԵՏՄ–ին

Քաղաքագետ Եվգենի Սատանովսկին և Սեմյոն Բաղդասարովը համոզված են, որ թուրքական բանակը հարվածել է հենց քուրդ աշխարհազորայիններին, իսկ արևելագետ Հումեր Իսաևը չի բացառում, որ Թուրքիան հարվածներ է հասցնում «Իսլամական պետությանը»:

Նրա կարծիքով` Անկարան գործում է մի հայեցակարգի շրջանակում, որը բավարարում է բոլորին: Եթե Թուրքիան դուրս գա այդ շրջանակից, մենք արդեն այլ հռետորություն կլսենք: Իսաևը կարծում է, որ Թուրքիային հիմա փոքրիկ, բայց հաղթական պատերազմ և ցավոտ սիրիական հարցի շուտափույթ լուծում է հարկավոր:

«Թուրքիան ձևական է պայքարում ԻՊ-ի հետ, բայց այդ գործողությունների ուղղությունը կարևոր է երկրի համար: Հարցն այն է, թե ինչ կլինի հետո, — հայտնում է Իսաևը: — Չէ՞ որ Սիրիայում սկսված գործողությունների սկզբում ԱՄՆ-ն աջակցում էր նաև Ռուսաստանին, քանի որ վերջինը հարվածներ էր հասցրել ԻՊ դիրքերի ուղղությամբ, սակայն հետո Վաշինգթոնը հանկարծ փոխեց կարծիքը, քանի որ Ամերիկայի իշխանությունները համարեցին, որ Ռուսաստանն այլ ուժերի է հարվածում»։

Լրահոս
0