00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դուբայ՝ դրախտային անկյուն

© Sputnik / Alina Grbashyan Атлантис. Дубай
Атлантис. Дубай - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պարսից ծոցի ափին փռված այս քաղաքը կարելի է բնութագրել հայտնի խորհրդային մուլտֆիլմի հերոսի խոսքերով: Քաղաք, որտեղ հինը և նոր տեխնոլոգիաները քայլում են ժամանակին համընթաց:

Ալինա Գրբաշյան, Sputnik.

Դուբայն, ի դեպ, հենց դրանով էլ գրավում է զբոսաշրջիկներին ու ոչ միայն նրանց: Այստեղ մարդիկ ժամանում են հանգստանալու և աշխատելու աշխարհի բոլոր ծայրերից:

Դուբայում կարելի է հանդիպել շատ հայերի, որոնք այստեղ են գալիս ոչ միայն հանգստանալու, այլև աշխատելու նպատակով։

© Sputnik / Alina GrbashyanԴուբայ
Бурдж-эль-Араб. Дубай - Sputnik Արմենիա
Դուբայ

Այս հիրավի զարմանահրաշ քաղաքում մեկշաբաթյա հանգիստը, իհարկե, մեծ ժամկետ չէ: Փոխարենը տպավորություններն անսահման են: Ամենից առաջ քեզ ապշեցնում է Դուբայի ճարտարապետությունը:

Այս քաղաքում հին մզիկթների կողքին երկնաքերներ են, որոնք կառուցվել են գերժամանակակից ճապոնական տեխնոլոգիաներով:

Դուբայը խաղաղ և հանգիստ է թվում. այստեղ դուք բարձրաձայն խոսակցություն երբեք չեք լսի, չեք հանդիպի մարդկանց, որոնք ինչ-որ բան են գոռում բջջային հեռախոսով։ Թերևս հատուկենտ արտասահմանցիներն են միայն, որը տեղյակ չեն այստեղի բարքերին:

© Sputnik / Григорий Сысоев / Անցնել մեդիապահոցԴուբայ
Города мира. Дубай - Sputnik Արմենիա
Դուբայ

Միևնույն ժամանակ, Դուբայը աշխույժ առևտրային ու զբոսաշրջային կենտրոն է:

Ինչպես խոստովանում են հենց Դուբայի բնակիչները, Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունն ամեն կերպ խթանում է տնտեսության զարգացումը, անհրաժեշտ պայմաններ ստեղծում իր քաղաքացիների համար. անվճար բնակարան, առողջապահություն, կրթություն:

Արևելքը նուրբ գործ է

Աչքի են զարնում նաև հենց Դուբայի բնակիչները: Տղամարդիկ կրում են բացառապես սպիտակ հագուստ, իսկ կանայք՝ սև, ասես շախմատի ֆիգուրներ: Ինչպես պատմեց մեր էքսկուրսավարը, դա իր բացատրությունն ունի:

Տղամարդը հին ժամանակներից համարվել է ընտանիքը պահողը, որը ժամանակի մեծ մասն անցկացրել է արև տակ՝ զբաղվելով որսորդությամբ: Ահա և ստիպված է եղել կրել սպիտակ հագուստ, որպեսզի պաշտպանվի արևի կիզիչ ճառագայթներից, իսկ կինն ընտանեկան օջախի պահապանն է (ինչպես հայերի մոտ):

© Sputnik / Григорий Сысоев / Անցնել մեդիապահոցԴուբայ
Города мира. Дубай - Sputnik Արմենիա
Դուբայ

Տնային գործերի ժամանակ արաբ կանայք նախընտրում են սև հագուստ՝ բաց կամ փակ դեմքով: Ի դեպ, դեմքը բացելը կամ փակելը հենց կանանց ընտրությունն է: Ոչ ոք չի ստիպում նրանց կրել այս կամ այն հագուստը:

Միևնույն ժամանակ, գեղեցիկ սեռի ներկայացուցիչները, չնայած նրան, որ առանձին օրեր ունեն լողափ այցելելու համար (երկուշաբթի և չորեշքաբթի), մեծ հարգանք ու պատիվ են վայելում: Դե, ինչպես հայտնի է՝ Արևելքը նուրբ գործ է:

Դուբայի գլխավոր տեսարժան վայրերից մեկը ոսկու շուկան է: Նրա չափերը և ապրանքի քանակը, էլ չասած ոսկյա զարդերի արտասովոր ձևերի մասին, ուղղակի ապշեցնում են: Այդ շուկայում ամեն ինչ ոսկուց է՝ հագուստից մինչև լողազգեստներ, ապարանջաններից մինչև մատանիներ:

© Sputnik / Alina GrbashyanԴուբայի ոսկյա զարդերը
Рынок золота в Дубае - Sputnik Արմենիա
Դուբայի ոսկյա զարդերը

Սաֆարի տուրն առանձին թեմա է: Ի դեպ, այն վաճառեց մեզ մեր հայրենակիցը, որն աշխատում է ռուսական զբոսաշրջային գործակալությունում:

Սաֆարին միայն ճանապարհորդություն չէ ավազաբլուրներով, այլ նաև այցելություն բեդվինների ճամբար, որտեղ կարող ես զբոսնել ուղտերով, ընթրել և վայելել պորտապար:

Դուբայի երկնաքերները, երգող շատրվանները և արաբների հայկական հյուրընկալությունը

Անջնջելի տպավորություն է թողնում նաև էքսկուրսիան քաղաքում: Մենք, իհարկե, չէինք կարող չդիտել աշխարհի ամենաբարձր շենքը, ամենամեծ շատրվանները, աշխարհում նմանը չունեցող արմավենիների կղզիները, աշխարհի ամենամեծ փակ ակվարիումը և առևտրի ամենամեծ կենտրոնը:

© Sputnik / Alina GrbashyanԴուբայ
Лагерь бедуинов в Дубае - Sputnik Արմենիա
Դուբայ

Բուրջ Խալիֆան աշխարհի ամենաբարձր շենքն է: Այն հատկապես տպավորիչ է գիշերը. լույսերով ողողված հսկա երկնաքերը մխրճվում է ամպերի մեջ… Դրա հարևանությամբ են գտնվում երգող շատրվանները:

Դժվարությամբ ես հավատում, որ գրեթե 40 տարվա ընթացքում ոչ մեծ նավահանգստային քաղաքը, որի բնակիչները զբաղվել են մարգարտի արդյունահանմամբ, վերածվել է հիրավի դրախտային անկյունի, աշխարհում խոշորագույն զբոսաշրջային և առևտրային կենտրոնի՝ հսկա երկնաքերներով ու արմավենիների արհեստական կղզիներով:

Մենք եղանք նաև շեյխի պալատի տարածքում: Պալատի կամարի տակ հինգ ձիու քանդակ կա: Պարզվեց, որ շեյխը շատ է սիրում ձիեր ու կազմակերպում է ձիարշավներ: Դրանք անցկացվում են ամեն տարի մարտի վերջին շաբաթը:

© Sputnik / Alina GrbashyanԴուբայ
Резиденция шейха Дубая - Sputnik Արմենիա
Դուբայ

Շեյխի Զաբել անունով ձին հինգ անգամ հաղթել է ձիարշավներում: Ի նշան հաղթանակների և ի պատիվ սիրելի ձիու՝ շեյխը որոշել է այդ կերպ զարդարել իր պալատի կամարը:

Բոլոր արաբները շատ հյուրընկալ են, ինչով էլ շատ նման են հայերին: Նրանց տան դուռը միշտ բաց է: Դա վերաբերում է նաև շեյխերին:
Այստեղ ճամփորդին միշտ կհյուրասիրեն արաբական սուրճով, համեղ և սննդարար արմավներով, կթողնեն հանգստանաս և հետո միայն կհարցնեն, թե ով ես և ինչու ես եկել:

Վերջերս իմացա, որ Դուբայում տարեվերջին կբացվի այգի, որտեղ կլինեն կոկորդիլոսներ, ընդ որում բնական միջավայրում:
Մի խոսքով, մեկ անգամ լինելով Դուբայում՝ դու կցանկանաս վերադառնալ այնտեղ: Հիրավի, սա դրախտային անկյուն է:

Լրահոս
0