06:44 16 հուլիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD481.17
  • GBP631.92
  • EUR559.84
  • RUB7.73
Поцелуй на Таймс-сквер

«Համբույր Թայմս սքվերում». մահացել է պատմական լուսանկարի բուժքույրը

© tengrinews
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
4701

Գրետա Ֆրիդմանի և նավաստի Ջորջ Մենդոսի համբույրը պատկերող լուսանկարը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի խորհրդանիշն է դարձել:

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. Վիրջինիա նահանգի Ռիչմոնդ քաղաքում 92 տարեկանում մահացել է Գրետա Ֆրիդմանը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Associated Press-ին:

Գրետա Ցիմեր Ֆրիդմանին և Ջորջ Մենդոսային համբավ է բերել լուսանկարիչ Ալֆրեդ Էյզենշտադտի հուզիչ լուսանկարը, որն արվել է Նյու Յորքի Թայմս սքվերում 1945թ-ին՝ Ճապոնիայի նկատմամբ տարած հաղթանակի օրը: Ֆրիդմանն ասել է, որ լուսանկարում պատկերված համբույրն ինքնաբուխ է եղել:

Գրետա Ֆրիդմանի որդի Ջոշուան հայտնել է, որ մայրը մահացել է սեպտեմբերի 8-ին: Մինչ այդ կինը տառապել է թոքաբորբից:

Երկար ժամանակ տարբեր մարդիկ հայտարարում էին, որ հենց իրենք են լուսանկարի հերոսները, և միայն տասնամյակներ անց հաստատվեց, որ լուսանկարում պատկերված են Մենդոսան ու Ֆրիդմանը:

Գլխավոր թեմաներ