17:37 19 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Վրացի քաղաքական գործիչները ծեծկռտուք են սկսել ուղիղ եթերում

Վրացի քաղաքական գործիչները ծեծկռտուք են սկսել ուղիղ եթերում

© Sputnik/
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
3710

Վրաստանի խորհրդարանի պատգամավորի թեկնածուներն ուղիղ եթերում բանավիճելու ընթացքում նախ բաժակներ են նետել իրար վրա, այնուհետև մենամարտի են բռնվել։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմմբերի — Sputnik. «Իբերիա» հեռուստաընկերության հաղորդման բանախոսները եել են մրցակից քաղաքական ուժերի ներկայացուցիչներ Իրաքլի Գլոնտին և Զազա Ագլաձեն: Գլոնտին մեղադրել է Ագլաձեին և նրա կողմնակիցներին, որ նրանք գործում են Ռուսաստանի շահերից ելնելով: Ագլաձեն հակառակորդի վրա ջրով լի ապակե բաժակ է նետել, որին ի պատասխան` Գլոնտին է բաժակ նետել Ագլաձեի վրա։ Չնայած հաղորդավարուհու ջանքերին, հակառակորդները սկսել են ծեծել իրար։

Իրաքլի Գլոնտին ներկայացնում է արևմտամետ «Պաատա Բուրչուլաձե — Պետությունը հանուն ժողովրդի» դաշինքը, որի մեջ են մտնում երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի աջակիցները:

Զազա Ագլաձեն ներկայացնում է «Թոփաձե — Արդյունաբերողներ, Մեր հայրենիք» դաշինքը, որը հանդես է գալիս Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման՝ ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցելուց Թբիլիսիի հրաժարվելու օգտին:

Վրաստանում ընտրությունները նախատեսված են հոկտեմբերի 8-ին:

Գլխավոր թեմաներ