10:37 22 հունվարի 2018
Ուղիղ եթեր
Թուրքիա

ԶԼՄ. մահապարտը պայթեցրել է իրեն Թուրքիայի հարավ-արևելքում

Sputnik/Omer Faruk Baran
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
12 0 0

Թուրք ոստիկանները արգելափակել են ահաբեկիչների խմբի ելքը բազմահարկ տան բնակարանից, սակայն հարձակման ժամանակ ահաբեկիչներից մեկն ինքն իրեն պայթեցրել է:

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. Ահաբեկիչ-մահապարտը պայթեցրել է իրեն Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Գազիանթեփ քաղաքում իրականացրած ոստիկանության գործողությունների ժամանակ, կան վիրավորներ, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով СNN Turk հեռուստաալիքին:

Նշվում է, որ թուրք ոստիկանները բազմահարկ տան բնակարաններից մեկում արգելափակել են ահաբեկիչների խմբի ելքը: Գրոհի ժամանակ ահաբեկիչներից մեկը ինքն իրեն պայթեցրել է: Դեպքի վայր է մեկնել շտապ օգնության 10 մեքենա։

Ավելի վաղ Անկարայում ԱՄՆ դեսպանատունը Ամերիկայի քաղաքացիներին զգուշացրել էր Գազիանթեփ գավառում ահաբեկչության վտանգի մասին:
Օգոստոսին Գազիանթեփում հարսանեկան արարողության ժամանակ հարձակում էր իրականացրել մահապարտ-ահաբեկիչը: Պայթյունի հետևանքով զոհվել էր 56 մարդ:

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ այդ պայթյունի համար պատասխանատու է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, իսկ մահապարտը 14 տարեկան դեռահաս էր:

Գլխավոր թեմաներ