11:25 19 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Դոնալդ Թրամփ և Հիլարի Քլինթոն

Հարցում. ամերիկյան ԶԼՄ–ները կողմնակալ են լուսաբանել նախագահական ընտրությունները

Hempstead, United States
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
6720

Ամերիկացիների մեծ մասի կարծիքով` ԱՄՆ նախագահական ընտրությունները լուսաբանելիս ԶԼՄ–ներն օբյեկտիվ չեն եղել։

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. Sputnik.Կարծիք հարցման տվյալների համաձայն` ամերիկացիների մեծ մասը (80%) կարծում է, որ ԶԼՄ-ները ԱՄՆ նախագահական ընտրությունները լուսաբանելու ժամանակ ոչ օբյեկտիվ են եղել թեկնածուներից մեկի նկատմամբ։

Ընդ որում` ամերիկացիների կեսից ավելին (59%) պատասխանել է, որ կողմնակալ են եղել ինչպես տեղական, այնպես էլ ազգային ԶԼՄ-ները։ Հարցումն անցկացվել է ԱՄՆ-ում TNS UK հետազոտական ընկերության կողմից Sputnik տեղեկատվական գործակալության և ռադիոյի համար։

ԱՄՆ նախագահի ընտրությունը լուսաբանելիս ԶԼՄ–ները սատարե՞լ են թեկնածուներից որևէ մեկին
© Sputnik/
ԱՄՆ նախագահի ընտրությունը լուսաբանելիս ԶԼՄ–ները սատարե՞լ են թեկնածուներից որևէ մեկին

Հարցման տվյալների համաձայն` ամերիկացիների 16%-ը կարծում է, որ ազգային ԶԼՄ-ները նախապատվությունը տվել են թեկնածուներից մեկին, դրա հետ մեկտեղ տեղական ԶԼՄ-ները պահպանել են օբյեկտիվությունը։ 5%-ը կարծում է հակառակը` տեղական ԶԼՄ-ներն են եղել ոչ արդար, իսկ ազգային լրատվամիջոցներն անկողմնակալ են լուսաբանել ընտրությունները։ Ընդամենը 20%-ն է նշել, որ ամերիկյան ԶԼՄ-ները թեկնածուների վերաբերյալ հավասարակշռված տեղեկատվություն են ներկայացրել։

Հարցումն ԱՄՆ-ում անցկացրել է TNS UK ընկերությունը` Sputnik լրատվական գործակալության և ռադիոյի պատվերով։ Հարցումն անցկացվել է 2016 թվականի նոյեմբերի 3-7-ն ընկած ժամանակահատվածում։ Մասնակցել է 18-64 տարեկան 1012 մարդ։ Տվյալների անճշտության առավելագույն մակարդակը կազմում է ավելի քան 3,1%` 95% վստահության հավանականության դեպքում:

Հասարակական կարծիքի ուսումնասիրման միջազգային նախագիծը մեկնարկել է 2015 թվականի հունվարին։ Գործընկերն են Populus, Ifop և Forsa հայտնի հետազոտական ընկերությունները: Sputnik.Կարծիք նախագծի շրջանակում կանոնավոր կերպով հասարակական կարծիքի հարցումներ են անցկացվում Եվրոպայի և ԱՄՆ-ի երկրներում առավել արդիական սոցիալական և քաղաքական հարցերի վերաբերյալ։

Sputnik-ը (sputniknews.com) լրատվական գործակալություն է և ռադիո` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվական ներկայացուցչություններով: Sputnik-ը ներառում է ավելի քան 30 լեզվով կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցիալական կայքերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն լեզուներով:

Գլխավոր թեմաներ