00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այ քեզ բան. ռոբոտները կատաղել են, տեսազանգերը` «պաշտպանվել», հայ տղերքն էլ հաջողության են հասել

© seriouswonderКадр из фильма "Я робот"
Кадр из фильма Я робот - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան ներկայացնում է նախորդ շաբաթվա ընթացքում տեղի ունեցած այն կարևոր իրադարձությունները, որոնք վերաբերում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին: Լուրեր, որոնք կարդալիս կամ լսելիս մարդն իրեն հազիվ է զսպում, որ չասի՝ այ քեզ բան:

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի- Sputnik, Գոռ Մարգարյան. Այս շաբաթվա ամենակարևոր նորությունների ցանկում տեղ են գտել հայ մասնագետները, ռոբոտները, տեսազանգերը, սմարթֆոններն ու Apple-ը։

Մերոնց ձեռքբերումները

Անցած շաբաթվա լուրերի հնգյակի առաջին հորիզոնականում հպարտություն առաջացնող նորություն է: Հայ տղերքի CodeFights ստարթափը, որը տեղակայված է Սիլիկոնային հովտում, հարթակն ընդարձակելու համար 10 մլն դոլարի ֆինանսավորում է ստացել: Այս ստարթափի նպատակն է օնլայն մենամարտերի միջոցով բացահայտել լավագույն ծրագրավորողներին և նրանց համար աշխատանք գտնել:

Очки Snapchat - Sputnik Արմենիա
Այ քեզ բան. Թռչող բեռնատարը, մեր տղերքը, Snapchat-ի ակնոցն ու սամսունգյան նորությունները

Ստարթափը կոտրում է բոլոր այն կարծրատիպերը, թե լավ ծրագրավորող լինելու համար անհրաժեշտ է ունենալ Սթենֆորդի կամ էլ Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտի դիպլոմ. այժմ բավական է լինել խելացի, աշխատասեր և նպատակասլաց, ու կարող ես CodeFights-ի միջոցով ամենալավ աշխատանքը գտնել ՏՏ ոլորտում:

CodeFights-ում կարելի է բացել անձնական էջ և ծրագրավորման մրցումներ կազմակերպել քեզ պես սկսնակների, ինչպես նաև ընկերության ստեղծած բոտերի հետ:

Ստարթափն իր եկամուտները կստանա աշխատանքի գործակալության պարզունակ մեխանիզմով՝ գործի տեղավորված յուրաքանչյուր ծրագրավորող ընկերությանը կվճարի իր մեկ տարվա աշխատավարձի 15 տոկոսը:

Ռոբոտները վտանգավոր են դառնում

Ֆիլմերում ներկայացվող տեսարանները, որոնցում ռոբոտները հարձակվում են իրենց ստեղծողների կամ իրենց տեսակի վրա, արդեն իրականություն է դառնում:

Չինական Շենչժեն քաղաքում կայացած China Hi-Tech Fair ցուցահանդեսի ժամանակ ռոբոտը վնասել է մի տղամարդու:

Смартфон - Sputnik Արմենիա
Այ քեզ բան. ճկվող «խնձորը», Ֆեյսբուքի նոր զավակը, վերջին սմարթֆոնն ու բոտերը

4-12 տարեկան երեխաների ուսուցիչ-ռոբոտի աշխատանքում խափանում է տեղի ունեցել, և ռոբոտը կոտրել է ապակե ստենդը, «հարձակվել» ցուցահանդեսի այցելուի վրա: Տղամարդը ոտքի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Այժմ բժիշկները փորձում են բուժել տղամարդու վերջույթը, իսկ ծրագրավորողներն ուսումնասիրում են մեղավոր ռոբոտի «ուղեղը»: Լրագրողներն ըմբոստ ռոբոտին արդեն Spartakus են անվանակոչել: Կասկածում եմ, որ չինացիները հռոմեացիների օրինակով կխաչեն խեղճ Սպարտակին, բայց որ ռոբոտների հեղափոխության օրն արդեն մոտ է, գրեթե կասկած չի հարուցում։

Պաշտպանված տեսազանգերի խոստում

Շատերն էին դժգոհում (այդ թվում` նաև ես), որ WhatsApp հավելվածը տեսազանգ կատարելու հնարավորություն չունի: Սակայն վերջերս Ցուկերբերգի կողմից գնված հավելվածի մասնագետները խոսք են տվել ավելացնել այդպիսի հնարավորություն: Նրանք երաշխավորում են, որ տեսազանգերը լինելու են լիովին պաշտպանված և դրանց բովանդակությունը փակ է մնալու ինչպես WhatsApp-ի աշխատակիցների, այնպես էլ կառավարական կառույցների համար:

Песпроводная сеть, WiFi. Информационные технологии - Sputnik Արմենիա
Այ քեզ բան. «խնձորային» սենսացիա, Wi-Fi–ին փոխարինող կապ և անհավանական համակարգիչ

Այս խոստմանը մի քիչ դժվար է հավատալ, բայց հիշենք, որ տեսազանգերի ամենահայտնի ծրագիրը՝ skype-ը, բացահայտ հայտարարել է, որ ինչ-որ տեղ, ինչ- որ մարդիկ մեզ հետևում ու լսում են: Այստեղ տեղին է հիշել Ջորջ Օուրելի 1984 վեպը: Հիշու՞մ եք՝ «մեծ եղբայրը հետևում է ձեզ»: Ինչևէ, հուսանք, որ այս դեպքում մենք մեծ եղբոր միայն մեկ աչքի տեսադաշտում ենք լինելու:

Գովելի է նաև, որ WhatsApp-ում կկիրառեն տեսախցիկների և մարտկոցների արտադրության մեջ կիրառվող տեխնիկական վերջին նորույթները, ինչի արդյունքում այն անխափան կգործի նաև էժան սմարթֆոններում:

Հիվանդությունը որոշելու են սմարթֆոնի վրայի մանրէներով

Չէի ցանկանա զզվանք առաջացնել ընթերցողների մոտ, սակայն փաստ է, որ սմարթֆոնի վրա ավելի շատ մանրէներ կան, քան հասարակական զուգարանում:

Բայց կարևոր մի հանգամանք կա` այս փաստը օգտագործելով կազատվենք անալիզներ հանձնելու տհաճ գործընթացից: Շատ շուտով սմարթֆոնի մակերևույթից հավաքած մանրէների միջոցով հնարավոր կլինի պարզել սարքի տիրոջ հիվանդությունները: Այս մասին հայտարարել են Սան Դիեգոյի համալսարանի մասնագետները:

ученые мысли наука эксперимент технологии мозг сигналы - Sputnik Արմենիա
Այ քեզ բան. անվտանգ մեսենջերը, անվարորդ ավտոբուսն ու «բա հետո»-ն

Նրանք վստահեցնում են, որ կկարողանան պարզել սմարթֆոնի տիրոջ սեռը, օգտագործած կոսմետիկան, մազերի վիճակը, նախընտրած ըմպելիքները, սնունդը, հիվանդությունները և կազմել հոգեբանական դիմանկարը: Հետազոտողները հույս ունեն, որ շուտով իրենց կատարած աշխատանքի արդյունքը կօգտագործվի քրեագիտության ոլորտում և օրինապահ մարմիններն էլ կկարողանան սմարթֆոնն օգտագործել հանցագործությունները բացահայտելու համար: Այնպես որ շուտով մատնահետքերը թաքցնելու համար ձեռնոց հագնելը բավարար չի լինի հանցագործների համար և նրանք պետք է նոր հնարքներ մտածեն:

Apple-ն ալբոմ է վաճառում

Apple ընկերությունը 1998-ից 2015 թվականների ընթացքում արտադրած իր գաջեթների 450 լուսանկարները հավաքել է մեկ ալբոմում և վաճառքի է հանել: Լուսանկարների հեղինակ Էնդրյու Ցուկերմանը վստահեցնում է, որ դրանք շատ համեստ ոճով են ներկայացված, իսկ Apple-ի դիզայնի հարցերով տնօրեն Ջոնաթան Այվի խոսքով` ալբոմը կարող է ուղեցույց դառնալ դիզայն ուսումնասիրող ուսանողների համար։

Հետաքրքիրն այն է, որ թվային տեխնոլոգիաների դրոշակակիր Apple-ն ալբոմը թողարկել է միայն տպագիր տարբերակով: Դրա որակի մասին պետք է առանձին խոսել: Այն տպագրվել է հատուկ պատրաստված թղթի և յուրօրինակ գույնով թղթի վրա: Տեքստը և լուսանկարները բարձր հստակության ներկով են տպվել, և ութակի գունաբաժանում է արվել: Եթե տպագրական այս նրբություններից ոչինչ չհասկացաք, ասեմ որ սա Apple-ի իմիջին արժանի ալբոմ է: Նախաձեռնությունը նվիրված է Սթիվ Ջոբսի հիշատակին: Վստահ եմ, որ նույնիսկ մահացած Ջոբսը Apple-ին մեծ եկամուտներ կբերի մանավանդ, որ ալբոմը կվաճառվի 300 դոլարով: Ավելի փոքր չափսը կարժենա 200 դոլար:

Լրահոս
0