ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի — Sputnik. Դեպքը տեղի է ունեցել Չինաստանի Ցզյանսի նահանգում, տուժել է առնվազն 40 մարդ։
Նախնական տեղեկություններով` զոհվել է 40 մարդ, կան տուժածներ։ Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով 7։00-ին Ֆենչեն քաղաքի էլեկտրակայանում։
Դեպքի վայրում աշխատում են բժիշկներ, փրկարարներ։ Փլատակների տակ մարդիկ կան։
China News Service գործակալության տվյալներով` տեղում աշխատում է 312 փրկարար։ Որոնողական աշխատանքներում ընդգրկվել են նաև որոնողական շները, գործի են դրվել անօդաչու սարքերը։