00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մի′ դժգոհեք վատ լուրերի առատությունից, այլապես
18:47
7 ր
Աբովյան time
Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչ Ռոստոմյանն է
18:54
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. ՀՀԿ-ն որոշում է՝ ով որտեղ փող բաժանի իր ռեյտինգի համար

© Sputnik / Asatur YesayantsՄամուլ
Մամուլ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է դեկտեմբերի 10-ի մամուլի տեսությունը։

«Ժամանակ» — Գագիկ Խաչատրյանի համար ոչինչ ավարտված չէ

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը որոշակի կոռուպցիոն մեխանիզմներ է հայտնաբերել ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման հետ կապված: Դա մասնավորապես, վերաբերում է Դիլիջանում ՊԵԿ-ի հանգստյան տանը:

Вардан Арамян - Sputnik Արմենիա
ԱՄՀ-ում Գագիկ Խաչատրյանին կփոխարինի Վարդան Արամյանը

Ուսումնասիրություններից հետո վարչապետը հանձնարարել է գնումների հետ կապված քրեական գործ հարուցել, սակայն Սերժ Սարգսյանը թույլ չի տվել:

Սերժ Սարգսյանը շարունակում է բարձր գնահատել Գագիկ Խաչատրյանին եւ նրա համար ոչինչ ավարտված չի համարում»:

«Ժամանակ». Սեյրան Օհանյանի կինը ակտիվ ներգրավված է «Երրորդ հանրապետության» կուսակցական աշխատանքներին

«Ժամանակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 23-ին կայանալիք նորաստեղծ «Երրորդ հանրապետություն» կուսակցության համագումարին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն անպայման ներկա է գտնվելու և հանդես է գալու ելույթով։ Դեռևս չի որոշակիացել, թե ով է գլխավորելու կուսակցությունը՝ Սեյրան Օհանյա՞նը, թե՞ Վիկտոր Դալլաքյանը։ Միևնույն ժամանակ, Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանն, ակտիվորեն ներգրավված է կուսակցական աշխատանքներում։

«ՀԺ». Պարտքը խեղդում է. 2017-ին այն կգերազանցի ՀՆԱ 60 տոկոսը, եւ սա դեռ լավատեսական կանխատեսմամբ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Իրական վտանգ կա, որ արդեն հաջորդ տարի Հայաստանի պետական պարտքը կգերազանցի համախառն ներքին արդյունքի 60 տոկոսը եւ ըստ «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի, կառավարությունը այլեւս իրավունք չի ունենա պարտքեր ներգրավելու:

Доллары США - Sputnik Արմենիա
Փորձագետ. պետական պարտքի կառավարումը Հայաստանում սկսվել է սպիտակ թղթից

«Խնդիրն այն է, որ այս տարվա ավարտին Հայաստանի ՀՆԱ-ն կկազմի մոտ 10.1 միլիարդ դոլար։ 2017 թվականի վերջին կառավարության լավատեսական կանխատեսումներով պետական պարտքը (առանց ԿԲ-ի պարտքի) պետք է կազմի 5 միլիարդ 895 միլիոն դոլար։ Եթե այս կանխատեսումը իրականանա, ապա պետական պարտքը կկազմի 2016 թվականի ՀՆԱ-ի մոտ 59 տոկոսը։ Սակայն դա հիմա համարվում է չափազանց լավատեսական կանխատեսում՝ հաշվի առնելով տնտեսական ցուցանիշների գահավիժումը, եւ պետական պարտքի կուտակման ինտենսիվությունը։

Բացառված չէ, որ հաջորդ տարի կառավարությունը բյուջեով չնախատեսված լրացուցիչ պարտքեր ներգրավելու հնարավորություն ստանալու նպատակով նախաձեռնի փոփոխություններ կատարել «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում, եւ վերը նշված 60 տոկոսի շեմը բարձրացնի։

Անցած տարի օրենքում արդեն իսկ փոփոխություն կատարվել էր, որով ՀՀ Կենտրոնական բանկի ունեցած պարտքը այլեւս չի հաշվվում որպես պետական պարտք սույն օրենքի իմաստով։ Եթե օրենքը չփոխվեր, ապա մեր պետական պարտքը վաղուց արդեն գերազանցել էր ՀՆԱ-ի 60 տոկոսը»:

«Հրապարակ». Բյուջեի քննարկմանը կառավարությունը և Աժ-ն աչքի ընկան փոխադարձ անհարգալից վերաբերմունքով

«Այս տարի Աժ-ում 2017 թվականի բյուջեի քննարկմանը կառավարությունը և Աժ-ն աչքի ընկան փոխադարձ անհարգալից վերաբերմունքով։ Կարեն Կարապետյանն իր ենթակաների հետ միասին մասնակցեց միայն բյուջեի քննարկման մեկնարկին։

Այդ ընթացքում վարչապետը ձանձրույթից հեռախոսն էր քչփորում, ապա ողջ օրը նրա կաբինետից հատուկենտ նախարարներ էին մնացել խորհրդարանի դահլիճում։ Օրենսդիրների առատություն նույնպես չնկատվեց, պատգամավորների թափուր բարձրախոսները «հսկում» էին բյուջեի հաստափոր հատորները։ Քննարկումն էլ առանձնապես շահագրգիռ ու թեժ չեղավ, այլ՝ անհավես ու հերթապահ»,-գրում է թերթը։

«Հրապարակ». Ամեն մեկը կունենա իր ընտրատարածքը

«Նախընտրական խոսակցությունների շրջանակներում մարզերում քննարկում են ռեյտինգայինների հարցը։ Եթե որոշ ուժեր լուրջ դժվարություններ ունեն թեկնածուներ առաջադրելու հարցում, ապա Հանրապետականը՝ ճիշտ հակառակը։

Առաքել Մովսիսյանը (Շմայս) հեռախոսով Սեյրան Սարոյանին ցույց է տալիս ԶԼՄ-ների հրապարակումը - Sputnik Արմենիա
ՀՀԿ համագումարի աննկատ մնացած դրվագները

Նրա թևի տակ կհավաքվեն նաև բազմաթիվ ոչ կուսակցականներ, որոնք ձայն կբերեն կուսակցությանը։ Ընդ որում՝ 5-ից մինչև 15 թեկնածու առաջադրելու հնարավորությունն այս կուսակցությունում ուզում են առավելագույն շահով օգտագործել։ Եվ, որպեսզի նույն ընտրատարածքում առաջադրված թեկնածուներն իրար «միս չկրծեն», քննարկում են ընտրատարածքն ավելի փոքր օկրուգների «բաժանելու» հարցը, որտեղ կոնկրետ թեկնածուները փող կբաժանեն, կաշխատեն՝ առանց միմյանց խանգարելու։

Հետո նրանց քվեները կհավաքվեն ՀՀԿ գանձարանում։ Ընդ որում, այս ընտրական օրենսգրքով հարկավոր Է, որ ոչ միայն տվյալ թեկնածուն շատ ձայներ տանի, այլև, որ նույն ընտրատարածքում առաջադրված կուսակիցներն էլ շատ ձայն տանեն։ Այդ դեպքում շանս կա, որ երկրորդ տեղը գրաված թեկնածուն Էլ կանցնի ԱԺ։

Ասենք, Լոռվա մարզում խոսում են, որ առաջադրվելու են «Տաշիրի» Կարեն Կարապետյանը, Դերժավայի Արկադը՝ Արկադի Համբարձումյանը, Վահրամ Բաղդասարյանը, Արթուր Նալբանդյանը, Կարեն Սարիբեկյանը, Հովիկ Սահակյանը, անգամ Շարմազանովի առաջադրման մասին են խոսում։ Թեև, ասում են, նա կտրականապես դեմ Է, կարծում Է, որ իր նման «մեծությունը» միայն ցուցակով պետք Է մասնակցի»,-գրում է թերթը։

«Ժողովուրդ». Յուվեցի Կարոն ոգևորվել է ՀՀԿ-ին ծառայություն մատուցելու մտքից.

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թեեւ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը պաշտոնական դիրքորոշում հայտնեց 2017 թվականի բյուջեի նախագծի քվեարկությունից առաջ, այն է՝ պետք է դեմ քվեարկել, այնուամենայնիվ, եղան պատգամավորներ, որոնք կողմ քվեարկեցին նախագծին:

Гагик Царукян - Sputnik Արմենիա
Ծառուկյանը կհայտարարի և կվերադառնա

«Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան այն մասին, որ ԲՀԿ-ականների վրա կոնկրետ ազդեցություն են ունեցել ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի եւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հեռախոսազանգերը, որոնք հորդորել են կողմ քվեարկել: Եւ, օրինակ, Կարո Կարապետյանը՝ Յուվեցի Կարոն, այնքան է ոգեւորվել ՀՀԿ-ին ծառայություն մատուցելու մտքից, որ ոչ միայն ինքն է կողմ քվեարկել, այլեւ հաջողացրել է իր կողքինի՝ Հայաստանում չգտնվող Հրանտ Դավթյանի կողմ կոճակը սեղմել:

Ինչո՞ւ Մոսկվայում գտնվող Դավթյանի փոխարեն քվեարկեցիք, «Ժողվուրդ» օրաթերթի այս հարցին Կարո Կարապետյանը պատասխանեց. «Ես իրա փոխարեն չեմ քվեարկել, ես իմ կոճակն եմ սեղմել, ո՞վ ա ասում՝ տենց բան կա, Հրանտն իմ կողքն ա եղել»: Մինչդեռ իրականում Հրանտ Դավթյանը երկրում չէ»:

Լրահոս
0