00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այ քեզ բան. թռչող «առաքիչները», ինքնաոչնչացվող պատմություններն ու գուգլյան հեքիաթի բացահայտումը

© ТherunetСтуденты
Студенты - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան ներկայացնում է նախորդ շաբաթվա ընթացքում տեղի ունեցած այն կարևոր իրադարձությունները, որոնք վերաբերում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին: Լուրեր, որոնք կարդալիս կամ լսելիս մարդն իրեն հազիվ է զսպում, որ չասի՝ այ քեզ բան:

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik, Գոռ Մարգարյան. Վերջին շաբաթվա ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, ինչպես միշտ, ակտիվ է եղել, ու այդ ակտիվության «հեղինակների» շարքում են Facebook-ը, Apple-ը, Google-ն ու Instagram-ը: Մի նորություն էլ կներկայացնենք թռչող սարքերի աշխարհից:

Ֆեյսբուքյան նորություններ

Facebook-ն Ամանորին ընդառաջ միաժամանակ երկու լավ նորություն է պատրաստել: Առաջին նորությունն այն է, որ սոցցանցն այսուհետև սկսելու է ստուգել նորությունների հավաստիությունը: Տեղեկությունների ստուգման գործով զբաղվելու են անկախ կազմակերպությունները: Այս մասին Ցուկերբերգը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

Селфи - Sputnik Արմենիա
Այ քեզ բան. սելֆիամանիան, խելացի հովանոցն ու մեծ գրողի ռոբոտ-նմանակը

Երկրորդ նորություն էլ վերաբերում է պատմությունների ինքնաոչնչացմանը: Սոցցանցերի ակտիվ օգտատերը գիտեն, որ սոցիալական ցանցերից մի քանիսն ինքնաոչնչացող պատմություններ տեղադրելու ֆունկցիա ունեն: Դրանց միջոցով կարող եք ձեր պատին տեղադրել նկարներ և տեսահոլովակներ, որոնք հանրությանը հասանելի կլինեն ընդամենը 24 ժամ, 1 օր հետո դրանք պարզապես կանհետանան անվերադարձ: Այս գործառույթով հայտնի են Instagram-ն ու Snapchat-ը: Կապույտ կայքի մասնագետները փորձում են իրենց զավակին հետ չթողնել նորաձևությունից, և որոշ փորձարկումներից հետո նրանք օգտատերերի դատին կհանձնեն My Day ֆունկցիան:

Նորություններ «խնձորականների» համար

Apple-ն անչափ կարևոր փոփոխություն է կատարել իր արտադրած սմարթֆոններում: Նոր iPhone-ը կունենա սիմ քարտի երկու անցք: Կրծած խնձորի հավատարիմ օգտատերերը վերջապես կազատվեն երկրորդ հեռախոս ունենալու անհրաժեշտությունից, ինչը մեր օրերում սովորական բան է, քանի որ ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ մի օպերատորից մյուսին զանգել ու ուզածի չափ խոսել, հատկապես որ iPhone ունեցողների հիմնական մասն ամսական գումար է վճարում ապառիկով վերցրած սմարթֆոնի համար:

IT сфера - Sputnik Արմենիա
Այ քեզ բան. ծերուկ Նոկիան, ծույլիկ ռոբոտն ու սոցցանցերի նորությունները

Իմիջիայլոց, մեկնարկել է նաև Apple-ի անլար ականջակալների վաճառքը, որոնք «ընդամենը» 159 դոլար արժեն, բայց առայժմ անհասկանալի է՝ բացի գնից, որն է դրանց առավելությունը: Նախ 5 անգամ թանկ են լարով ականջակալներից, երկրորդ՝ թրեքերի կառավարումը շատ է բարդացել. երբ նախկին ականջակալների դեպքում հնարավոր էր կոճակի միջոցով կանգնեցնել, շարունակել կամ էլ փոխել երաժշտությունը, հիմա երկար կարգավորումներ անելուց հետո այս գործողությունները պետք է անել ականջակալին թփթփացնելով, հետո հինգ ժամ օգտագործելուց հետո պետք է լիցքավորել ականջակալները, և վերջապես վերջին թերությունը՝ անլար ականջակալների զույգի մեկ հատը կորցնելուց հետո ստիպված պետք է նոր զույգ գնել:

Թռչող առաքիչը

Ոչ վաղ անցյալում ֆանտաստիկ թվացող երևույթներն այսօր իրականություն են դառնում. «Ամազոն» ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը հայտնել է, որ իր կազմակերպությունն առաջին անգամ պատվեր է առաքել անօդաչու սարքի օգնությամբ։ Բնականաբար, նրանք դեռևս զիջում են մարդ-առաքիչներին, բայց այսօր կարելի է արդեն կանխատեսել, որ որոշ ժամանակ անց առաքումով զբաղվելու են դրոնները, իսկ առաքիչները նոր աշխատանք են փնտրելու: Կանխատեսումն անհիմն չէ, որովհետև դրոնն առաջին պատվերը գերազանց է կատարել․Ռիչարդ անունով հաճախորդի պատվիրած «Ամազոն Ֆայր ԹիՎի» հեռուստատեսային կցասարքն ու ադիբուդին առանց խնդիրների տեղ է հասցրել տասներեք րոպեում։

Ինստագրամյան նորություններ

Instagram-ը բավական հայտնի և սիրված ծառայություն է հայերի համար, մասնավորապես՝ թիթիզահայուհիների։ Այս սոցցանցի հանրաճանաչությունը հետզհետե մեծանում է, և ակտիվ օգտատետերի քանակն արդեն հատել է 600 միլիոնի սահմանը։

Умная урна - Sputnik Արմենիա
Այ քեզ բան. խելացի աղբամանը, անող-դնող պահարանը, օֆլայն Ֆեյսբուքն ու սմարթֆոնները
Վերջին կես տարում սոցցանցին է միացել ավելի քան 100 մլն օգտատերեր, ինչն ամենաարագ աճն է Instagram-ի պատմության մեջ։ Այսպիսի աճին խթանում են Instagram-ի օրեցօր շատացող ֆունկցիաները․վերջերս մասնագետներն ավելացրել էին ինքնաոչնչացող պատմություններ տեղադրելու ֆունկցիան, իսկ հիմա էլ պատրաստվում են իրենց օգտատերերին թույլ տալ ուղիղ հեռարձակում կատարել իրենց սոցցանցում։ Նոր գործառույթը շուտով հասանելի կլինի ԱՄՆ-ի տարածքում փորձարկվելուց հետո։ Ի տարբերություն համանման ծառայությունների, Instagram-ի օնլայն հեռարձակումը չի պահպանվի և հնարավոր կլինի դիտել միայն իրական ժամանակում։

Գուգլի հեքիաթն ու իրականությունը

Գուգլի նախկին աշխատակիցներից ութը հայտարարել են, որ Գուգլը վառ գունավորված աշխարհ չէ, ինչպես պատկերացնում են մարդիկ։ Նրանք ասում են, որ ընկերությունում աշխատելիս՝ դու դառնում ես գուգլյան գերի և շուրջբոլորդ միայն գուգլ է. ուտելիքը գուգլ է, ընկերներդ գուգլից են, հեռախոսդ գուգլինն է, և անվերջ կարելի է շարունակել այս շարքը:

Смартфон - Sputnik Արմենիա
Այ քեզ բան. ճկվող «խնձորը», Ֆեյսբուքի նոր զավակը, վերջին սմարթֆոնն ու բոտերը
Բողոքողներից մեկը նույնիսկ ասել է, որ ավելի լավ է ապրել Գուգլից դուրս՝ թանկ և ազատ կյանքով, քան Գուգլի ներսում՝ էժան, բայց գերեվարված։ Իսկ Գուգլի նախկին ծրագրավորող Ջոն Միլլերն էլ ասել է, որ կազմակերպության ներսում 25 տարվա աշխատանքային փորձ ունեցող ծրագրավորողն ու ընդամենը երկու տարի այդ գործով զբաղվող սկսնակը նույն խնդիրներ են կատարում:

Հայտնի չէ՝ այս հայտարարությունները որքանով են իրական, սակայն Գուգլին վերաբերող մյուս լուրը հաստատ իրականության շարքից է. գուգլցիները ռիսկ չեն անում ինքնակառավարվող մեքենաներ արտադրել սեփական ուժերով: Փոխարենը նրանք պատրաստ են համագործակցել այլ ավտոարտադրողների հետ։ Ենթադրվում է, որ Գուգլի առաջին գործընկերը կլինի Fiat Chrysler-ը, և նրանք համատեղ ուժերով կստեղծեն ինքնակառավարվող ավտոմեքենաներ Գուգլի համար, և եթե ամեն ինչ ընթանա ըստ ծրագրածի, ապա 2017-ին Գուգլի աշխատակիցներին շուրջ հարյուր ինքնակառավարվող ավտոմեքենա կսպասարկի։

Լրահոս
0