10:39 22 հունվարի 2018
Ուղիղ եթեր
Առևանգված ինքնաթիռը

Afriqiyah Airways-ի ինքնաթիռն առևանգած անձինք հանձնվեցին

REUTERS/Darrin Zamit-Lupi
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
10 0 0

Մալթայում լիբիական ինքնաթիռի առևանգողներն ազատ են արձակել պատանդներին և հանձնվել իշխանություններին։

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի — Sputnik. Լիբիական Afriqiyah Airways ընկերության ինքնաթիռն առևանգածը գողացած անձինք հանձնվել են իշխանություններին։ Այս մասին հայտնում է Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատը Twitter-ի իր էջում։

Afriqiyah Airways ընկերության ինքնաթիռը, որը ներքին չվերթ էր իրականացնում Սեբհայից դեպի Տրիպոլի, առևանգվել էր և ուղևորվել Մալթա։

Բանակցությունների արդյունքում ազատ են արձակվել բոլոր ուղևորները և անձնակազմի անդամների մեծ մասը։ Նրանք ինքնաթիռից դուրս են եկել երեք խմբով։

ԶԼՄ-ների տվյալներով` առևանգողները պահանջել են բանտից ազատ արձակել Մուհամար Քադաֆիի որդուն։

Նյութի ռուսերեն տարբերակը

Գլխավոր թեմաներ