07:29 27 հունիսի 2017
Ուղիղ եթեր
Վաշինգտոն

Օբաման արտաքսում է ռուսաստանցի դիվանագետներին

© Sputnik/ Наталья Селиверстова
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
18 0 0

Միացյալ Նահանգների իշխանությունները հայտարարել են ռուսական մի շարք ընկերությունների և քաղաքացիների նկատմամբ սահմանել է նոր պատժամիջոցներ։ Նրանք մեղադրվում են ամերիկյան քաղաքական ինստիտուտների դեմ կիբեռհարձակումների իրականացման մեջ:

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի — Sputnik. Վաշինգտոնը հետախուզական գործունեություն ծավալելու մեղադրանքով ԱՄՆ-ից արտաքսում է Ռուսաստանի Դաշնության 35 դիվանագետի, տեղեկացնում է ria.ru-ն։ Նույն պատճառաբանությամբ ԱՄՆ-ը փակում է Միացյալ Նահանգների տարածքում գործող ռուսական 2 դիվանագիտական հաստատություն:

Վաշինգտոնը Մոսկվային մեղադրել է նաև Ռուսաստանում աշխատող ամերիկացի դիվանագետների ու կազմակերպությունների նկատմամբ ճնշում գործադրելու համար:

Մեկնաբանելով պատժամիջոցների սահմանումը` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ասել է, որ դա արվել է ի պատասխան Ռուսաստանի կողմից ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրությունների ընթացքին միջամտելուն, ինչպես նաև ամերիկացի դիվանագետներին ճնշելուն:

Աղբյուրը մանրամասնում է, որ Կրեմլում ԱՄՆ իշխանությունների գործողությունները որակել են որպես «կանխատեսված ագրեսիա 3 շաբաթից հեռացող մարդկանց կողմից», ինչպես նաև ցանկություն՝ վնասելու երկրի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին:

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը խոստացել է, որ թեև Ռուսաստանը չի շտապի, այնուհանդերձ` կձեռնարկի պատասխան քայլեր:

Գլխավոր թեմաներ