11:37 17 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.16
  • GBP592.63
  • EUR526.54
  • RUB7.43
Խաղամոլներ

Համակարգչային խաղերը 2016թ-ին բարիացրել են երեխաներին

© Sputnik / Владимир Астапкович
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
203 0 0

Համակարգչային խաղերը մեր առօրյա կյանքում մեծ նշանակություն ունեն. ոմանք խաղերի միջոցով ժամանակ են սպանում տրանսպորտում և խցանումների մեջ, շատերը խաղում են աշխատավայրում՝ անտեսելով գործատուների բողոքները և տանը՝ վերմակի տակ:

Կան մարդիկ, որոնք իրենց կյանքի մեծ մասը նվիրում են խաղերին: Թերևս միայն ննջեցյալներն են, որ չեն խաղում, բայց նրանցից շատերի հետ էլ ամեն դեպքում հեռախոս են դնում դագաղի մեջ

Համակարգչային խաղերի ոլորտն անընդհատ զարգանում է: Ամեն տարի հայտնվում են նոր խաղեր, կատարելագործվում են խաղային սարքերը: Ոլորտը հարուստ է և շահութաբեր:

Sputnik-ի թղթակից Լև Ռիժկովը «Cyberia Limited» խաղային ընկերության ղեկավար Ալեքսեյ Կոպցևի հետ զրուցել է այն մասին, թե 2016թ-ին ինչն է ցնցել և հիասթափեցրել գեյմերներին: Ժամանակին Կուպցևն ակտիվ մասնակցել է «Ուրախ ֆերման» և «1000 դռների տունը» հայտնի խաղերի մշակման գործին:

Երեքը մեկում

-Անցած տարի խաղերի աշխարհում ինչ-որ վառ անակնկալներ եղե՞լ են:

— Իրականում այնպես է ստացվել, որ տարվա անակնկալը միաժամանակ տարվա ձախողումն էր: Ես խոսում եմ «No men`s sky» խաղի մասին: Խաղից առաջ շատ հզոր PR արվեց: Ասում էին, որ մարդկանց անծայրածիր ու բազմազան տիեզերք են նվիրելու, որում կարելի է ապրել, զարգացնել ու բացահայտել այն: Բայց ստեղծվեց գեներացված մի տարածք, որտեղ ապրելը բավական ձանձրալի է:

Ինձ համար այդ խաղը մեծ մեդիտացիա է, որտեղ վեց սեքստիլիոն աստղ կա և կարելի է ճանապարհորդել դրանց միջև: Բայց մարդիկ կոնկրետություն էին ուզում, օրինակ՝ մարսեցի երեքմետրանոց շիկահերներ: Գեյմերները խաղում շիկահերների չգտան և սկսեցին հետ վերցնել փողերը: Խաղի ստեղծող Hello Games ընկերությունը սրընթաց անկում ապրեց:

Բայց ահա տղաները գերազանցեցին իրենց: Անսպասելի փոփոխություն մտցրին խաղի մեջ, որը բարելավեց այդ տիեզերքը: Խաղում «ուրախ ֆերմաներ» կառուցելու հնարավորություն տրվեց: Պարզվեց, որ մարդիկ սպասում էին դրան:
Հետաքրքիր էր հետևել գնահատականների տարբերությանը. սիրուց դեպի ատելություն և հակառակը: Խաղերի աշխարհը բաժանվել էր երկու մասի: Փոփոխությունից հետո ստեղծված «վակուումը» սկսեց լսարանին սարսափելի ուժով հետ քաշել:

Մարդկությունն անհույս չէ

-Ո՞ր խաղն է հաճելի անակնկալ դարձել անցած տարում:
— Կարծում եմ՝ «Minecraft» խաղը: Այն հայտնվել էր դեռ 2009թ-ին, բայց հատկապես 2016թ-ին վերջնականապես հասկանալի դարձավ, թե ինչով է լավը:

Նախկինում համարվում էր, որ հիմար դպրոցականները ցանկանում են միայն քանդել, մասնատել, թռցնել չարքերի գլուխները: Բայց իրականում պարզվեց, որ երեխաները լավն են: Պարզվեց, որ մենք հիանալի երիտասարդություն ունենք, պարզվեց, որ երիտասարդներն ավելի մեծ հաճույքով զբաղվում են ստեղծելով և կառուցելով, բացահայտումներով և հայտնագործությամբ, քան հրեշներ ոչնչացնելով:

Պարզվեց, որ մարդկությունն անհույս չէ: Մարդկությունն ուզում է հայտնագործել, արարել, իսկ բռնության ռազմավարությունը, որի կողմնակից էին արևմտյան կորպորացիաները, ձախողվեց:

Վեստիբուլյար համակարգը դեմ է

-Պոկեմոնները հիմա ինչու՞ այդքան տարածված չեն: Ամռանը գրեթե բոլորը պոկեմոնի որսով էին զբաղված:

— Լսարանը զտվեց: Իրական երկրպագուները մնացին, իսկ նրանք, ովքեր ուղղակի սիրում էին հետևել գրպանային հրեշներին, ձանձրացան: Վայրի, մոլեգին տարվածությունն ավարտվեց, բայց չարժի վերջնականապես խաչ քաշել պոկեմոնների վրա, քանի որ լսարանի անդավաճան միջուկը մնացել է:

-Այդ դեպքում ո՞րն է տարվա հիասթափությունը:

— Վիրտուալ իրականությունը: Նույն «Pokemon Go» —ն վիրտուալ իրականություն չէ, այլ augmented reality՝ լրացված իրականություն: Դու տեսնում ես շրջապատող աշխարհը, որում ավելանում են արհեստական օբյեկտներ:

-Ինչու՞:

— Որովհետև լրացված իրականությունում մարդն այդպես չի տատանվում: Բանն այն է, որ վիրտուալ իրականությունը սկսում է «վիճել» վեստիբուլյար համակարգի հետ: VR մշակողների իրական խնդիրը սրտխառնոցը կարգավորելն է: Բոլորն ուզում են ինչ-որ բան անել, որպեսզի վեստիբուլյար ապարատը հանգստանա, որպեսզի մարդը սրտխառնոց չունենա, առավել ևս, որ սրտխառնոց առաջանում է լսարանի 70 տոկոսի մոտ:

Լրացված իրականությունը հավանաբար ապագան է, քանի որ մարդը շարունակում է տեսնել հարազատ և ծանոթ աշխարհը, բայց նոր, ֆանտաստիկ օբյեկտներով: Դա լավ է գովազդի համար: Մարդը քայլում է փողոցով հատուկ ակնոցով: Նա տեսնում է գովազդային հավելվածներ, որոնք հոլոգրաֆիկ նշանների տեսք ունեն:

Հնարավոր է՝ մեկ տարի անց արտադրողները ինչ-որ բան կհորինեն, որ սրտխառնոցը վերանա: Հույս կա, ինչպես «խելացի ժամացույցի» դեպքում: Սկբից դա ընդամենը թանկ նորույթ էր, իսկ հիմա դարձել է օգտակար սարք: Այն կարող է գրանցել մարմնի բժշկական ցուցանիշները:
Տաղանդավոր մենակյացների ժամանակը

-Խոշոր արտադրողները մտածելու տեղ ունեն:

— Բացի նրանցից, կան հանճարեղ մենակյացներ: Կան տաղանդավոր մշակողներ, որոնք հետաքրքրիր ու շահութաբեր գաղափարներ ունեն:

Պարտադիր չէ ունենալ գերհզոր համակարգիչ: Կարելի է ինդի-նախագծեր ստեղծել, որոնք ոչնչով չեն զիջում, ինչ-որ տեղ նույնիսկ ավելի լավն են ոչ թե գրաֆիկայով, այլ սյուժեով, պատմություններով, գլուխկոտրուկներով: Ինդի-մշակողներն աշխատում են փոքր ստուդիաներում, բայց նրանք ըստ էության ստեղծում են գլուխգործոցներ իրենց կրեատիվ լինելու շնորհիվ: Առանց բյուջեի:

Ինձ թվում է՝ ապագան հենց այս տաղանդավոր մենակյացների ձեռքերում է, և նրանք կարող են փոխել խաղային իրականությունը:

-Նման տաղանդավոր մենակյացների կարելի է գտնել նաև հետխորհրդային տարածքում:

— Իհարկե, Բելառուսը մեծ ներուժ ունի, նույնը կարելի է ասել Ռուսաստանի, Ղազախստանի, Հայաստանի մասին: Եթե տաղանդավոր եղբայրական ժողովուրդները միավորվեն, ապա մենք կարող ենք հասնել լավ արդյունքների:

Գլխավոր թեմաներ