04:15 23 փետրվարի 2017
Ուղիղ եթեր
Դոնալդ Թրամփ

Թրամփը հիմար է անվանել նրանց, ովքեր դեմ են Ռուսաստանի հետ լավ հարաբերություններին

REUTERS/Mike Segar
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
35 0 0

Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում երեք գրառում է կատարել՝ նվիրված Ռուսաստանին: Դրանցից մեկում նա հիմար է անվանել այն մարդկանց, որոնք ենթադրում են, որ Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունենալը սխալ է:

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը Twitter-ի իր էջում գրառում է կատարել Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին: 10 րոպե պարբերականությամբ թողած գրառումներից մեկում նա հիմար է անվանել նրանց, ովքեր կարծում են, թե Ռուսաստանի հետ լավ հարաբերությունները վատ բանի կբերեն: «Ռուսաստանի հետ հարաբերություն ունենալը լավ է, այլ ոչ թե վատ: Միայն հիմարներն են կարծում է, որ դա վատ է», — գրել է Թրամփը:

Նա նշել է նաև, որ շատ համաշխարհային խնդիրներ լուծվելու են Ռուսաստանի հետ միասին:

«Հնարավոր է՝ երկու երկրները միասին զբաղվեն աշխարհում լուրջ խնդիրների լուծմամբ»,- ասել է Թրամփը:

Հանրապետական Դոնալդ Թրամփը 2016թ-ի նոյեմբերին ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթել է Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Հիլարի Քլինթոնին:

Նախօրեին ԱՄՆ-ի Կոնգրեսը, երկու պալատների նիստում, պաշտոնապես հաստատել է նախագահական ընտրությունների արդյունքները: Թրամփի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունվարի 20-ին:

Նյութի ռուսերեն տարբերակը