00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հնագույն մետրոն` հեքիաթի պատառ

© Sputnik / Amalia PApyan Будапештский метрополитен - один из самый старых метро в мире и первое метро в континентальной Европе. Линия M1 (желтая линия) — первая линия метро в Будапеште. Линия была открыта в 1896 году.
Будапештский метрополитен - один из самый старых метро в мире и первое метро в континентальной Европе. Линия M1 (желтая линия) — первая линия метро в Будапеште. Линия была открыта в 1896 году. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բոլորին հայտնի է, որ աշխարհի ամենահին գետնանցումն ու մետրոն լոնդոնյանն է, սակայն քչերը գիտեն Եվրոպա մայրցամաքի առաջին, հնությամբ երկրորդ` հունգարական մետրոյի մասին:

Ամալյա Պապյան, Sputnik.

1896 թվականին հունգարացիները նշում էին մադյարների 1000-ամյա հոբելյանը Դանուբ գետի ափին հաստատվելուց հետո, իսկ եթե ավելի պարզ արտահայտվեմ` հունգարների հայրենիք ձեռք բերելու հոբելյանը: Նշանավոր տարեթիվը տոնում էին մեծ շուքով և ճոխությամբ, չէ՞ որ 19-րդ դարի սկիզբը Ավստրո-հունգարական կայսրության լավագույն շրջանն էր բոլոր առումներով, կար գումար, լավ երկիր կառուցելու եռանդ, քաղաքակրթությանն ու համաշխարհային տեխնիկական նվաճումներին հետևելու մեծ ցանկություն:

Հենց հոբելյանի առթիվ կառուցվեց Բուդապեշտի «Հերոսների հրապարակը» և Եվրոպական մայրցամաքի առաջին գետնանցումը` որպես նվեր քաղաքացիներին: Մետրոպոլիտենի կառուցումը սկսվել է 1894 թվականին, և երկու տարի անց` 1896 թվականին, գետնափոր տրանսպորտը հանձնվեց շահագործման:

© Sputnik / Amalia Papyan Բուդապեշտի մետրոպոլիտենը
Будапештский метрополитен - один из самый старых метро в мире и первое метро в континентальной Европе. Линия M1 (желтая линия) — первая линия метро в Будапеште. Линия была открыта в 1896 году. - Sputnik Արմենիա
Բուդապեշտի մետրոպոլիտենը

Եվրոպական մայրցամաքի ամենահին` բուդապեշտյան մետրոյի առաջին գծի երկարությունը մինչև 1973 թվականը 4,5 կմ էր, սակայն հերթական վերականգնողական աշխատանքների ժամանակ ավելացվեց ևս մեկ կայան, և հունգարական մետրոպոլիտենի M1, դեղին գծի երկարությունը դարձավ 5 կմ: Ընդհանուր հաշվով մետրոպոլիտենի առաջին գիծն ունի 11 կայան, յուրաքանչյուրի միջև ընկած տարածությունը մոտավորապես 400մ է:

Տարբերանշանով M1 մետրոպոլիտենի գիծը նման է մուլտֆիլմի դրվագի` կոկիկ, գողտրիկ: Այստեղ տիրող բարի մթնոլորտը ուղևորների մշտական ուղեկիցն է: Հին վագոնները սովորականից փոքր են (6 մ լայնությամբ և 2,75 մ բարձրությամբ), ինչը հատուկ շուք է տալիս այս կայաններին` ստեղծելով խաղալիքների մոլորակով շրջագայելու զգացողություն:

© Sputnik / Amalia Papyan Բուդապեշտի մետրոպոլիտենը
Բուդապեշտի մետրոպոլիտենը - Sputnik Արմենիա
1/7
Բուդապեշտի մետրոպոլիտենը
© Sputnik / Amalia Papyan Բուդապեշտի մետրոպոլիտենը
Բուդապեշտի մետրոպոլիտենը - Sputnik Արմենիա
2/7
Բուդապեշտի մետրոպոլիտենը
© Sputnik / Amalia Papyan Բուդապեշտի մետրոպոլիտենը
Բուդապեշտի մետրոպոլիտենը - Sputnik Արմենիա
3/7
Բուդապեշտի մետրոպոլիտենը
© Sputnik / Amalia Papyan Բուդապեշտի մետրոպոլիտենը
Բուդապեշտի մետրոպոլիտենը - Sputnik Արմենիա
4/7
Բուդապեշտի մետրոպոլիտենը
© Sputnik / Amalia Papyan Բուդապեշտի մետրոպոլիտենը
Բուդապեշտի մետրոպոլիտենը - Sputnik Արմենիա
5/7
Բուդապեշտի մետրոպոլիտենը
© Sputnik / Amalia Papyan Բուդապեշտի մետրոպոլիտենը
Բուդապեշտի մետրոպոլիտենը - Sputnik Արմենիա
6/7
Բուդապեշտի մետրոպոլիտենը
© Sputnik / Amalia Papyan Բուդապեշտի մետրոպոլիտենը
Բուդապեշտի մետրոպոլիտենը - Sputnik Արմենիա
7/7
Բուդապեշտի մետրոպոլիտենը
1/7
Բուդապեշտի մետրոպոլիտենը
2/7
Բուդապեշտի մետրոպոլիտենը
3/7
Բուդապեշտի մետրոպոլիտենը
4/7
Բուդապեշտի մետրոպոլիտենը
5/7
Բուդապեշտի մետրոպոլիտենը
6/7
Բուդապեշտի մետրոպոլիտենը
7/7
Բուդապեշտի մետրոպոլիտենը

Այսօր տրանսպորտի «մետրոպոլիտեն» կոչվող տեսակը համարվում է ամենամատչելին ուղևորների համար, մինչդեռ մետրոյի ստեղծման սկզբնական շրջանում այն էլիտար տրանսպորտ էր համարվում: Հենց էլիտարության գաղափարից ելնելով էլ` Բուդապեշտի մետրոպոլիտենի առաջին գիծն անցնում էր միայն քաղաքի կենտրոնով և կայաններ ուներ բարձրաշխարհիկ համարվող մարդկանց ժամանցի վայրերի դիմաց միայն:

Դեղին գիծն այսօր էլ համարվում է էլիտար, M1-ի երթուղին է` Օպերա, Դանուբ գետ, առողջարար բաղնիք, պուրակ… Ճանապարհին ոչ մի գործարան չկա: Եվրոպական մայրցամաքի առաջին մետրոն 2002 թվականին հայտարարվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության տակ գտնվող կառույց և հավանաբար ոչ միայն առաջինը լինելու պատճառով, այլ նաև որպես հեքիաթի պատառ պահպանելու փորձ` այս օրեցօր դաժանացող աշխարհում:

Լրահոս
0