10:11 27 մայիսի 2017
Ուղիղ եթեր
Արթուր Աբրահամ

Արթուր Աբրահամը ֆուտբոլ է խաղացել Լուկաս Պոդոլսկու հետ

© Личная страничка в Facebook
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
22 0 0

Գերմանիայում տեղի ունեցած մինի–ֆուտբոլի հանդիպումը բարեգործական բնույթ է կրել։

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik. Հայ պրոֆեսիոնալ բռնցամարտիկ, WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը մասնակցել է մինի-ֆուտբոլի բարեգործական խաղի։

Աբրահամը մասնակցել է բարեգործական խաղին, որը կազմակերպել է Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվող Լուկաս Պոդոլսկին. նա այժմ հանդես է գալիս թուրքական «Գալաթասարայում»։

Հանդիպմանը մասնակցել է «Ֆորմուլա 1»-ի բազմակի չեմպիոն Միխայել Շումախերի որդին` Միք Շումախերը, ինչպես նաև գերմանական հավաքականի նախկին դարպասապահ Թիմ Վիզեն։

Նյութի ռուսերեն տարբերակը

Գլխավոր թեմաներ