20:32 27 մարտի 2017
Ուղիղ եթեր
Ջորջիո Պետրոսյան

Հայ «Դոկտորը» ռուսական «Շպորայի» դեմ. սուպեր մարտ աշխարհի չեմպիոնի գոտու համար

© Fogliogoriziano
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
45 0 0

Փետրվարի 18–ին Մոսկվայում` «Դինամո» սպորտի պալատում, տեղի կունենա մենամարտ` քիքբռնցքամարտի աշխարհի չեմպիոնի գոտու համար։

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. Աշխարհի լավագույն քիքբռնցքամարտիկներից մեկը` Ջորջիո Պետրոսյանը (մականունը «Դոկտոր»), կմրցի բռնցքամարտիկ Արտյոմ Պաշպորինի («Շպորա») հետ, գրում է «Սովետսկի սպորտը»։

Ջորջիո Պետրոսյանը ծնվել է Հայաստանում, հանդես է գալիս Իտալիայի դրոշի ներքո, նա իր մականունը ստացել է ռինգում տեխնիկական գործողությունների անթերիության և ճշգրտության շնորհիվ։ Պետրոսյանի կարիերայում ընդամենը երկու պարտություն է եղել շուրջ 90 մենամարտի ընթացքում, որից 83-ում նա հաղթանակ է տարել (38-ը` նոկաուտով)։

2013թ-ի վերջին Էնդի Ռիստիից կրած նոկաուտով սենսացիոն պարտությունից հետո Պետրոսյանը մեկ տարի անց վերադարձել է պրոֆեսիոնալ սպորտ և ներկա պահին արդեն հաղթել է ութ մենամարտերում։

Նյութի ռուսերեն տարբերակը

Գլխավոր թեմաներ