12:03 22 հունվարի 2017
Ուղիղ եթեր
Լեհաստանի կենտրոնում հայ մաքսանենգների են ձերբակալել

Լեհաստանի կենտրոնում հայ մաքսանենգների են ձերբակալել

©Adam Zakrzewski
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
31 0 0

ՀՀ քաղաքացիների մոտ 29 հազար տուփ մաքսանենգ ծխախոտ են հայտնաբերել։

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. Լեհաստանի Բիդգոշ քաղաքից ոչ հեռու՝ Պավլուվեկ գյուղում, Հայաստանի 2 քաղաքացու են ձերբակալել, որոնց անունները չի նշվում: Ըստ տեղական Express Bydgoski պարբերականի՝ նախկինում նույնպես նրանց բռնել են մաքսանենգ ալկոհոլի և ծխախոտի պատճառով:

Այս անգամ նրանց բռնել են մաքսային ծառայության աշխատակիցները, տոնական օրերին մանրածախ առևտրի ստուգումների շրջանակում:

Մոտենալով նախապես թիրախավորած տանը՝ նրանք տեսել են, թե ինչպես է 29 տարեկան տղամարդը հոր հետ ավտոտնակում թեթև մարդատար մեքենայից տուփեր դուրս բերում:

Պարզվել է, որ նրանց մոտ 29 հազար տուփ առանց ակցիզի բելառուսական և ռուսական ծխախոտ կա՝ ավելի քան 385 հազար զլոտի (93 հազար դոլար) ընդհանուր արժողությամբ: Իրավախախտներին մինչև 3 տարվա ազատազրկում կամ տուգանք է սպառնում:

Նյութի ռուսերեն տարբերակը

Գլխավոր թեմաներ