04:11 23 փետրվարի 2017
Ուղիղ եթեր
Բարաք Օբաման՝ հրաժեշտի ելույթի ժամանակ

Օբամայի հրաժեշտի խոսքը. «Yes, we can! Yes, we did»` արցունքների միջով

Joshua LOTT / AFP
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
20 0 0

Sputnik–ը հավաքել է ԱՄՆ–ի նախագահի կարգավիճակում Օբամայի հրաժեշտի ամենահետաքրքիր պահերը։

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. Չիկագոյում Բարաք Օբամայի հրաժեշտի ելույթն ավարտվել է «Yes, we can! Yes, we did» կարգախոսով («Այո, մենք կարող ենք։ Այո, մենք կարողացանք»)։ Դրանով հանդերձ, Սպիտակ տունը լքող նախագահը ներկայացրել է, որ կատարել է իր նախընտրական խոստումները։ ԱՄՆ-ի նախկին նախագահը 2008թ-ին գնացել է ընտրությունների «Yes, we can!"» կարգախոսով։ Ամերիկյան հեռուստաալիքներն ուղիղ եթերում հեռարձակել են ելույթը։

Բարաք Օբաման շուրջ մեկ ժամ հրաժեշտ է տվել ամերիկացիներին, Sputnik Բելառուսի թղթակիցը հավաքել է Օբամայի ելույթի ամենահետաքրքիր պահերը։

Դուք ինձ ավելի լավ նախագահ և մարդ եք դարձրել

ԱՄՆ-ում նախագահը չի կարող երկու ժամկետից ավել պաշտոնավարել, ուստի Օբաման չէր կարող առաջադրվել 2016թ-ի ընտրություններում։

«Ես առաջին անգամ ժամանել եմ Չիկագո, երբ 20 տարեկան էի։ Այդ ժամանակ ես կյանքի իմաստ էի որոնում։ Այստեղ ես սկսել եմ աշխատել կրոնական խմբերի հետ գործարանի պատերի ներսում։ Հենց այս փողոցներում եմ ես դարձել հավատի ուժի և հասարակ աշխատավորների լուռ արժանապատվության ականատես, որոնք բախվել են կորուստների և պայքարելու անհրաժեշտության հետ։ Այստեղ ես իմացա, որ փոփոխությունները հնարավոր են միայն այն ժամանակ, երբ դրանցում ընդգրկված են հասարակ մարդիկ, երբ նրանք ձեռք ձեռքի են տալիս և փոփոխություններ պահանջում։ Նախագահության 8 տարիներից հետո ես դեռ հավատում եմ դրան»,- ասել է Օբաման։

Барак Обама с женой Мишель и дочерью Малией
© REUTERS/ John Gress
Բարաք Օբաման կնոջ՝ Միշելի, և դստեր՝ Մալիի, հետ

Ժողովրդավարությունը, երբեմն, արյունալի գործ է

«Այո, մեր հաջողություններն անհավասարաչափ են եղել։ Ժողովրդավարություն հաստատելու գործը միշտ ծանր է։ Եվ երկար։ Երբեմն, նույնիսկ արյունալի։ Երկու քայլ առաջ կատարելով` մենք միշտ զգում էինք, որ մի քայլ նահանջում ենք։

Եթե ութ տարի առաջ ես ասեի ձեզ, որ Ամերիկան դուրս կգա ճգնաժամից, որ տեղի կունենա մեր ավտոմոբիլային արդյունաբերության վերաբեռնավորում, ասեի ձեզ, որ մենք նոր գլուխ կբացենք Կուբայի հետ մեր հարաբերություններում, առանց մեկ կրակոցի կտապալենք Իրանի միջուկային ծրագիրը, կազատվենք սեպտեմբերի 11-ի ահաբեկչության ոգեշնչողից, եթե ես ասեի ձեզ, որ մենք կհասնենք միասեռ ամուսնությունների օրինականացմանը և կերաշխավորենք բժշկական ապահովագրություն մեր քաղաքացիների համար, դուք կասեիք, որ մենք չափազանցնում ենք մեր ծրագրերը։ Բայց սա այն է, ինչ մենք ենք արել, ինչ դուք եք արել»։

… և մի քիչ ինքնաքննադատություն

«Բայց որքան էլ զգալի լինեն մեր ձեռքբերումները, դա բավարար չէ»։

Ես ձեզ չեմ լքի

«Իմ ամերիկացի հետնորդներ, ձեզ ծառայելը պատիվ էր։ Ես կանգ չեմ առնի, մինչև կյանքիս վերջին օրերը ձեզ հետ կլինեմ՝ որպես քաղաքացի։ Բայց հիմա, անկախ նրանից, դուք երիտասարդ եք, թե երիտասարդ եք հոգով, վերջին անգամ խնդրում եմ ձեզ` հավատացեք ոչ թե ինձ` որպես մարդու, որը կտանի ձեզ փոփոխությունների, այլ ձեզ։ Աստված պահպանի ձեզ։ Շնորհակալություն»։

Русская версия