00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արտասովոր գտածո. ռուսական նավը կես դար մնացել է Վանա լճի հատակում

© Sputnik / Dmitriy Pisarenko Озеро Ван
Озеро Ван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վանա լճում ջրասույզներն ավելի քան կես դար առաջ խորտակված ռուսական նավ են հայտնաբերել։

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի — Sputnik. Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ Վանա լճի ստորջրյա ուսումնասիրությունների միության անդամները լճի հատակին լավ պահպանված նավ են հայտնաբերել, որը հավանաբար բեռներ տեղափոխող ռուսական նավ է։ Միության անդամներից մեկը՝ ստորջրյա նկարահանումների ռեժիսոր Թահսին Ջեյլանը, պատմել է, որ գտածոն հայտնաբերվել է Վանա լճի հատակի ուսումնասիրման արդյունքում։ Այս մասին հայտնում է Sputnik-ը:

«Այդ նավը մի քանի դարաշրջան է տեսել՝ Ռուսական և Օսմանյան կայսրությունների ժամանակներ, Թուրքիայի պատմության հանրապետական ժամանակաշրջանի իրադարձություններ», — ընդգծել է նա։

Ջեյլանի խոսքով` միության անդամները պարբերաբար լճի տարբեր հատվածներում սուզումներ են իրականացնում, որպեսզի ուսումնասիրեն Վանա լճի՝ մարդու աչքից թաքնված ու գաղտնիքներ պարունակող ստորջրյա աշխարհը։

​Պատմելով արտասովոր գտածոյի մասին՝ Թահսին Ջեյլանը բացատրել է, որ Վանա լճի շրջանում ռուսական նավի ներկայության մասին առաջին հիշատակումները գիտնականները հայտնաբերել են 1968 թվականով թվագրված «Թաթվանի շրջանում մարդու գոյության ուսումնասիրությունը» (Tatvan, նավահանգիստ Վանա լճում) պատմական ուսումնասիրության մեջ։

«Այդ աշխատության մեջ խոսվում է, որ երբ Ռուսաստանը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իր վերահսկողության տակ վերցրեց այդ տարածքները, Վանա լճի նավաշինարանում կառուցվեց երեք նավ բեռներ փոխադրելու համար։ Այդ աշխատության մեջ հիշատակվում է նաև, որ նավերից մեկն այրվել է հրդեհի ժամանակ, երկրորդը ժամանակի ընթացքում փտել է, իսկ երրորդը, որը «Akdamar» էր կոչվում և կարողանում էր մինչև 200 տոննա բեռ տեղափոխել, խորտակվել է՝ բախվելով ժայռերին։ Եվ ահա այս շրջանի աշխատանքներից մեկ տարի անց մեզ հաջողվեց հայտնաբերել նավի մոտավոր տեղը։ Սակայն մենք չէինք ուզում նախնական հայտարարություններ անել, քանի դեռ չէինք համոզվել, որ խոսքը հենց այն նույն նավի մասին է, որի մասին խոսվում է գրառումներում։ Հատակ իջնելով՝ մենք կարողացանք հայտնաբերել նավը», — բացատրել է նա։

​«Անկախ նրանից, որ նավը կառուցվել է 1915 թվականին, մեր օրեր է հասել շատ լավ վիճակում։ Երկարությունը 40 մետր է, բարձրությունը` 6-7 մետր։ Երբ ռուսները լքել են այդ տարածքները, բեռների տեղափոխման համար նախատեսված նավն անցել է Օսմանյան կայսրությանը, այնուհետև` Թուրքական հանրապետությանը, օգտագործվել է մինչև 1958 թվականը, երբ խորտակվել է ժայռերին բախվելու հետևանքով, հավանաբար՝ փոթորկի ժամանակ», — պատմել է Ջեյլանը։

Նրա խոսքով` Վանա լճում առաջին անգամ է խորտակված նավ հայտնաբերվել, և նման գտածոն կարող է նպաստել տարածաշրջանում ստորջրյա զբոսաշրջության զարգացմանը։

Русская версия

Լրահոս
0