00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սպիտակ տան «լացկանները»

© REUTERS / Jonathan ErnstБарак Обама после прощальной речи в Чикаго
Барак Обама после прощальной речи в Чикаго - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը, որը տարիներ շարունակ «Իզվեստիայի» թղթակիցն է եղել Հայաստանում, գրում է արցունքն աչքերին հեռացող Օբամայի և Սպիտակ տան նոր ղեկավարի մասին:

Տասներկուսից հինգ է պակաս, Դոնալդ Թրամփը հավանաբար արդեն ճանապարհին է, իսկ Օբաման հրաժեշտ է տալիս Սպիտակ տանը… Եթե այս մասին արձակ շարադրենք, Վաշինգտոնում ներքաղաքական իրավիճակը հետևյալ տեսքն ունի:

— Սպիտակ տան պաշտոնյաները հավաքում են ճամպրուկները՝ սպասելով շաբաթվա վերջի տեղափոխությանը, — լրագրողներին հայտարարեց հեռացող նախագահի մամուլի քարտուղար Ջոշ Էրնեստը: — Աշխատակազմի անդամներն արդեն սկսել են աշխատանքից ազատվելու դիմումներ գրել, և այդ պատճառով ճաշարանում հերթը կրճատվել է:

Барак Обама выступил в Чикаго с прощальной речью - Sputnik Արմենիա
Օբամայի հրաժեշտի խոսքը. «Yes, we can! Yes, we did»` արցունքների միջով

Հայտնի է նաև, որ հունվարի 12-ին պաշտոնից զրկվեցին ոչ միայն Օբաման ու նրա նախարարները, այլև՝ Սպիտակ տան աշխատակազմի և նախարարության մի քանի հազար պաշտոնյա ու շարքային աշխատող: Տխուր փաստ է:

Բայց հետոն ավելի տխուր է: Բարաք Օբաման իր տեղակալ Ջո Բայդենին ԱՄՆ-ի Ազատության մեդալ հանձնեց: «Ես ուրախությամբ Ձեզ պարգևատրում եմ ԱՄՆ-ի բարձրագույն պարգևով՝ Ազատության նախագահական մեդալով՝ գործընկերներին հավատալու, երկրի նկատմամբ ունեցած սիրո, Ձեր ծառայության և այն գործողությունների համար, որոնք կփոխանցվեն ապագա սերունդներին,», — ասել է երկրի ղեկավարը:

«Սա ձեր առատաձեռն հոգու արտացոլանքն է: Ես արժանի չեմ մեդալի, բայց գիտեմ, որ նախագահն այդ անում է ամբողջ հոգով», — պատասխանեց Բայդենն ու հուզվեց:

Ուշադրություն դարձրեք. այս ամենը ոչ միայն տխուր է, այլև՝ մի տեսակ խոնավ: Խոնավության պատճառն արցունքների առատությունն է: Չիկագոյում, որտեղ սկսվել և վերելք է ապրել Օբամայի քաղաքական կարիերան և որտեղ հրաժեշտի խոսք ուղղեց ժողովրդին, օդի խոնավությունը հասավ առավելագույն աստիճանի: Արտասվեց նաև ինքը` նախագահը, Միշել Օբաման մի կերպ զսպեց արցունքները, իսկ նրանց դուստրը` Մալիան, միացավ հորը:

Փորձենք հասկանալ՝ ինչն է պատճառը, բացի նրանից, որ ամերիկացիներն ի ծնե գերզգայուն են: Այո, հրաժեշտ տալը միշտ էլ դժվար է, քան դիմավորելը: Ավելի հաճելի է հայտնի և ունևոր լինելը, քան՝ միջակ և աղքատ:

Սակայն Բարաք Օբաման ոչ միայն ԱՄՆ քաղաքացի է, այլև՝ հզոր երկրի նախագահ, ու նա իր հնարավորությունների սահմաններում ծառայել է երկրին: Ճիշտ է՝ չի կարելի ասել, որ ավելի լավ չէր կարող լինել, բայց ծառայել է կարողությունների սահմանում: Իսկ հիմա ձվաձև աշխատասենյակը հետնորդին հանձնելու ժամանակն է: Ամերիկայում սա առաջին դեպքը չէ: Եվ ահա թե ինչն է մտահոգիչ. Լացում են ոչ միայն ճանապարհողները, ինչը պարզ կլիներ, եթե ժողովուրդը տանջվեր բաժանման վշտից ու այն մտքից, «թե ո՞ւմ ես թողնում մեզ, սիրելիս»: Այս առումով ժողովուրդը լռում էր: Լացում էին գնացողները, այդ թվում աշխարհի Նոբելյան մրցանակակիրն ու ընդհանուր հարցերով տեղակալ` Ջո Բայդենը, որը Օբամայից մեդալ ստանալուց հետո թաշկինակ հանեց: Բացառված չէ, որ անսպասելիությունից լացել է նաև այն աղջիկը, որին Սպիտակ տանը կծել էր նախագահական շունը՝ Սանին, բայց դա արդեն ուրիշ օպերայից է:

Военный упал в обморок во время прощальной речи Барака Обамы - Sputnik Արմենիա
Ում դուր չեկավ Օբամայի հրաժեշտի ճառը

Մի բան հաստատ է՝ միակ մարդը, որն այս օրերին Ամերիկայում չի արտասվել, նախագահական գվարդիայի պատվո պահակախմբի զինվորն էր: Նա գիտակցությունը կորցրեց ու ընկավ: Ի՞նչն էր պատճառը: Ամեն ինչ շատ պարզ է՝ նա հոգնել էր:

Սակայն չէր հոգնել նախագահ Օբաման, որը նախորդ ուրբաթ երկարաձգել էր Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները: Ուկրաինայի դեպքերի պատճառով: «Ռուսաստանի Դաշնության կառավարության քաղաքականությունն ու գործողությունները շարունակում են արտասովոր և արտակարգ վտանգ ներկայացնել ԱՄՆ ազգային անվտանգությանն ու արտաքին քաղաքականությանը: Այդ պատճառով ես կարգադրեցի, որ 13660 հրամանի համաձայն՝ շարունակվի արտակարգ իրավիճակի (պատժամիջոցների) ռեժիմը», — հայտնել էր պաշտոնին հրաժեշտ տվող նախագահը:

Իսկ արդեն կիրակի Կիևում տեղի կունենա Ջո Բայդենի հրաժեշտի արարողությունը: Հավանաբար նա կվերադառնա Պորոշենկոյից ստացած մեդալովով: Բացառված չէ՝ նաև արցունքն աչքերին…

Русская версия

Լրահոս
0