00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ռուբեն Մելքոնյան
Էրդողանի հայտարարությունը Փաշինյանի համար ուղղակի վիրավորական պիտի լինի. Մելքոնյան
09:18
7 ր
Էդիտա Գզոյան
Ուզում ենք ֆիլմ ստեղծել երեխաների համար, ֆիլմի միջոցով պատմել
09:26
6 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:32
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:50
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Boeing 747-ի ավիաաղետը. փաստեր և թվեր

© Фото / очевидца, отправленное по Whats App-каналу Место крушения самолета под Бишкеком
Место крушения самолета под Бишкеком - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Ղրղըզստանի խմբագրությունը ամփոփիչ նյութ է պատրաստել բեռնատար ինքնաթիռի կործանման հավանական պատճառների, զոհվածների, տուժածների և օգնություն ցուցաբերելու մասին։

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. Այսօր Ղրղըզստանում ողբերգություն է տեղի ունեցել` Բիշքեկից ոչ հեռու գտնվող Դաչա-Սուու գյուղի վրա բեռնատար ինքնաթիռ է ընկել, ինչի հետևանքով ավելի քան 30 մարդ է մահացել։ Sputnik Ղրղըզստանն այս թեմայի մասին ամփոփիչ նյութ է պատրաստել։

Ինչպես է եղել

Առաջին տեղեկությունը հրապարակվեց առավոտյան, ժամը մոտավորապես 8-ին։ Հայտնում էին, որ օդանավակայանում ընկել է Turkish Airlines («Թուրքական ավիաուղիներ») ընկերության ինքնաթիռը։ Ավելի ուշ հայտնի դարձան մանրամասները։ Առաջին փոխվարչապետ Մուհամեդկալի Աբուլգազիևի տվյալների համաձայն՝ ժամը 7.17-ին օդանավի անձնակազմը վայրէջք կատարելու թույլտվություն է խնդրել, որից հետո տեղի է ունեցել միջադեպը։

Президент Армении Серж Саргсян - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղրղըզստանի նախագահին

Նախնական տեղեկության համաձայն՝ ինքնաթիռն ընկել էր ոչ թե գյուղում, այլ մեկ ուրիշ վայրում։ Վթարի պահին օդանավակայանի տարածքում եղանակային պայմանները վատն էին։ Boeing-ը չէր կարողացել միանգամից վայրէջք կատարել, և օդաչուն հավանաբար որոշել էր երկրորդ պտույտը կատարել։ Սակայն դա չէր հաջողվել, և օդանավը կործանվել էր թռիչքուղուց մեկուկես կմ հեռավորության վրա` ընկնելով Դաչա-Սուու գյուղի տարածք։

Գյուղում ընդամենը 427 հողատարածք կա, դրանցից 315-ում բնակելի տներ են կառուցված։ Արտակարգ իրավիճակների նախարար Կուբաթբեկ Բորոնովի տվյալներով՝ օդանավի բեկորների տարածման մակերեսը 19 հազար քմ է կազմել։

Զոհեր և տուժածներ

Պաշտոնական վերջին տվյալների համաձայն՝ հայտնաբերվել է 32 մարդու դի։ Զոհվածների թվում են անձնակազմի բոլոր չորս անդամները։ Նրանից երեքը մահացել են միանգամից, իսկ ողջ մնացած օդաչուն շոկային վիճակում քայլել է վթարի վայրում և մահացել հիվանդանոցում։
Կործանված ինքնաթիռի բեկորների տակ փրկարարները հայտնաբերել են ողջ մնացած 13 մարդու, բոլորը հոսպիտալացվել են։ Նրանցից մեկը հղի կին է:

Ռուսաստանում աշխատող ղրղըզստանցի Զալկարբեկ Օրոզբաևն ավիաղետի հետևանքով կորցրել է գրեթե ամբողջ ընտանիքին։ Զոհվել են մայրը, քույրը, մորաքույրը, որդին և նրա բարեկամուհու որդին։ Մեկ այլ ընտանիքում զոհվել է 58-ամյա Անարբեկ Սոլթունբեկովը, նրա կինը` Ֆարիդան, 25-ամյա որդի Այբեկը և 7-ամյա դուստր Մարիան։ Զոհերի թիվը կարող էր ավելի շատ լինել, եթե չլինեին փրկարարներին օգնության հասած քաղաքացիները:

Место крушение самолета под Бишкеком - Sputnik Արմենիա
Կործանված ինքնաթիռի օդաչուն մոլորված քայլում էր վթարի վայրում

Զոհվածների հարազատների ու բարեկամների համար ժամանակավոր ճամբար է կազմակերպվել Դաչա-Սուույում, որտեղ նրանց սնունդ ու տաք հեղուկներ են տալիս: Այս մասին պատմել է ՂՀ Կարմիր կիսալուսնի ազգային հասարակության «Ընտանեկան կապերի վերականգնում» ծրագրի համակարգող Սալտանատ Աբդիժապարովը։

Բիշքեկի մի շարք ռեստորաններ և սրճարաններ հայտարարել են, որ սնունդ կհասցնեն տուժածներին։ Ալմաթիի բնակիչները սննդամթերք ու հագուստ են հավաքում տուժածների համար։ Մի երեխա երջանիկ պատահականությամբ է փրկվել։ Նա ողջ է մնացել, որովհետև ինքնաթիռի ընկնելու պահին տնից դուրս է եկել զուգարան գնալու համար:

Ո՞վ է ուսումնասիրում ավիաաղետը

Դեպքի վայրում են եղել վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովը, նրա առաջին տեղակալ Մուհամեդկալի Աբուլգազիևը և նախարարներից մի քանիսը։ Նախարարական հանձնաժողով է ստեղծվել պատճառները պարզելու համար, հանձնաժողովը գլխավորել է Աբուլգազիևը։

Boeing 747-ի կործանման պատճառներն ուսումնասիրելու գործին միացել են նաև Թուրքիան և ԱՄՆ-ն (որպես ինքնաթիռ արտադրող երկիր), ինչպես նաև Միջազգային ավիացիոն կոմիտեն։

Ավիաաղետի վերաբերյալ տեղեկությունները կուղարկվի քաղավիացիայի միջազգային կազմակերպություն և Միջպետական ավիացիոն կոմիտե, ինչպես նաև կփոխանցվի Թուրքիայի և Միացյալ Նահանգների ավիացիոն իշխանություններին։ Միջպետական ավիացիոն կոմիտեի ներկայացուցիչներին Ղրղըզստանում սպասում են վաղը։ ԱԻՆ-ը հայտնել է, որ հայտնաբերվել է «սև արկղերից» մեկը։ Ողբերգության իրական պատճառները պարզ կլինեն մասնագետների աշխատանքների ուսումնասիրություններից հետո։

Русская версия

Լրահոս
0