04:29 27 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.96
  • GBP736.03
  • EUR640.20
  • RUB7.08
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
6010

Թուրքիայի «Ազգայնական շարժում» խմբակցության անդամները ճնշում են գործադրել էրդողանականների վրա՝ Փայլանին խորհրդարանից հեռացնելու համար: Փայլանի դեմ բողոք է ներկայացրել նաև թուրքական «Մեծ միություն» կուսակցության Էդիրնեի մասնաճյուղի ղեկավար Արիֆ Քյորօղլուն է, որը հայազգի պատգամավորին մեղադրում է ժողովրդի շրջանում քեն և ատելություն տարածելու համար:

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության անդամ, հայազգի պատգամավոր Կարո Փայլանը պատմել է, որ հունվարի 14-ին տեղի ունեցած իր աղմկահարույց ելույթից հետո «Ազգայնական շարժում» խմբակցության անդամները պահանջել են էրդողանականներից խորհրդարանից հեռացնելու իրեն:

Փայլանի ելույթից հետո ազգայնականները սպառնացել են էրդողանականներին։ Այս մասին տեղեկացնում է «BBC»-ի թուրքական ծառայությունը:

«Ցեղասպանություն» եզրույթի համար Կարո Փայլանին արդեն պատժել են` զրկելով նրան խորհրդարանի առաջիկա 3 նիստերին մասնակցելու իրավունքից: «Թող թուրք ժողովուրդն իմանա, որ մեծ ազգի կողմից չիրականացվածն իրականության քողի տակ ներկայացնել փորձող այս անձին ոչ միայն պատգամավորական մանդատից, այլ նաև քաղաքացիությունից կզրկենք»,- հայտարարել է Քյորօղլուն:

«BBC»-ի թուրքական ծառայության թղթակցին Փայլանը պատմել է, որ իր ելույթից հետո խորհրդարանի նիստն ընդհատել են 1,5 ժամով: «Իշխող կուսակցության անդամների շրջանում կան այնպիսիք, որոնք հասկանում էին, որ իմ ելույթն ընդհատելը խոսքի ազատության խախտում է, նրանք փորձում էին թոթափել լարվածությունը: Սակայն ազգայնականների խմբակցության անդամները սպառնացել են` եթե Փայլանին դուրս չնետեք, մենք կհրաժարվենք սահմանադրական փոփոխությունների նախագծին մեր ցուցաբերած աջակցությունից»,- պատմել է հայազգի պատգամավորը։

 

Գլխավոր թեմաներ