12:21 05 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD524.98
  • GBP731.19
  • EUR631.71
  • RUB7.11
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
103 0 0

Հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին նոր բույր ներկայացնող Guerlain ընկերության դեմքն է դարձել։ Նոր բույրն, ամենայն հավանականությամբ, այս գարնան կարևոր իրադարձություներից մեկը կլինի։

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին կդառնա Guerlain հնագույն օծանելիքի տներից մեկի նոր բույրի դեմքը։ Guerlain-ն ունի նաև «Հայկական անտառներ» անվանումով օծանելիք։ Այդ մասին հայտնել են Guerlain-ի ներկայացուցիչները Instagram-ի իրենց պաշտոնական էջում։

Guerlain-ի գլխավոր պարֆյումեր Թիերի Վասերի ստեղծած օծանելիքը նախատեսվում է վաճառքի հանել 2017 թվականի մարտին։

Bois d'Armenie («Հայկական անտառներ») օծանելիքը նախատեսված է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար, պատկանում է արևելյան փայտե բույրերի խմբին։ Բարձրակարգ պարֆյումեր Անիկ Մենարդի ստեղծած բույրը վաճառքի էր հանվել 2006 թվականին։

Ընկերության կայքում նշվում է, որ այն ստեղծված է հազվագյուտ օծանելիքի սիրահարների և ազնիվ նյութերի նկատմամբ զգայուն մարդկանց համար։

Guerlain-ը օծանելիք արտադրող տներից ամենահինն է աշխարհում, հիմնադրվել է 1828 թվականին Պիեր Ֆրանսուա Պասկալ Գերլենի կողմից։ Guerlain-ի առաջին բույրը կոչվում էր Esprit de Fleurs, Պասկալն այն ստեղծել էր 1829 թվականին իր կնոջ համար։ Տղամարդկանց համար նախատեսված առաջին բույրն էլ Imperiale-ն էր, որը ստեղծվել էր XIX դարում հատուկ Ֆրանսիայի կայսր Նապոլեոն III համար։ Ընկերության հիմնադրման օրվանից ի վեր ստեղծվել է մի քանի հարյուր բույր։

Русская версия

Գլխավոր թեմաներ