00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Սա միայն Ոսկեպարի, Կիրանցի կամ Բաղանիսի խնդիրը չէ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:42
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի հումանիտար օգնությունը բաժանվել է Լաթաքիայի հայ աշակերտներին

© Sputnik / Asatur YesayantsГуманитарный груз в Сирию из Армении
Гуманитарный груз в Сирию из Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երեքշաբթի Հայաստանից Սիրիա ուղարկված հումանիտար օգնությունը հասել է Լաթաքիա, հայտնել է Սիրիայում պատերազմող կողմերին հաշտեցնելու ռուսական կենտրոնի ներկայացուցիչ Վիտալի Իլկովը։

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. Լաթաքիայում սկսվել է Հայաստանից ուղարկած մարդասիրական օգնության բաշխումը։ Առաջիններից մեկը օգնությունը ստացել է Լաթաքիայի եկեղեցուն կից գործող դպրոցը, որտեղ ուսանում է 400 հայ երեխա։ ՌԻԱ Նովոստիի տեղեկացմամբ՝ այդ մասին լրագրողներին հայտնել է Սիրիայում պատերազմող կողմերին հաշտեցնելու ռուսական կենտրոնի ներկայացուցիչ Վիտալի Իլկովը։

«Մարդասիրական ակցիայի շրջանակներում Սիրիայի ժողովրդին Հայաստանը օգնություն է ուղարկել։ Օգնությունը բաժանվելու է Լաթաքիայում և Հալեպում»,- ասել է նա։

Սիրիայում դիմավորում են Հայաստանի մարդասիրական օգնությամբ առաջին օդանավը - Sputnik Արմենիա
Հայաստան–Սիրիա. մարդասիրական օգնությունը տեղ հասավ

Հայաստանից մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը՝ 18.5 տոննա, Հմեյմիմ օդանավակայան է հասցրել Ռուսաստանի ավիացիայի ռազմատրանսպորտային ինքնաթիռը։ Որպես օգնություն ուղարկվել է 20 տեսակ պարենամթերք, այդ թվում` հյութ, պահածոյացված բանջարեղեն, մուրաբա, միս։ Բեռի երկրորդ խմբաքանակը` տաք հագուստ, Հմեյմիմ կուղարկվի մոտ օրերս։

«Սիրիայում պատերազմող կողմերին հաշտեցնելու ռուսական կենտրոնի հետ համատեղ մենք ակցիա ենք անցկացնում։ Բեռն ուղարկվել է ռուսական զինվորականների օգնությամբ, և ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել ռուսական կողմին»,- նշել է Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը, որը Լաթաքիա է ժամանել բեռը դիմավորելու համար։

Նա ընդգծել է, որ պարենամթերքն ու հագուստը կբաշխվեն Սիրիայի ամբողջ ժողովրդի միջև՝ անկախ ազգային և կրոնական պատկանելությունից։

Гуманитарный груз в Сирию из Армении - Sputnik Արմենիա
Հայաստանի ուղարկած մարդասիրական բեռը հասավ Սիրիա

«Անձամբ եղել եմ ռազմական իրադարձությունների էպիկենտրոնում։ Հայաստանի և ամբողջ աշխարհի համար կարևոր է օգնել ռազմական գործողությունների կիզակետում հայտնված մարդկանց»,- նշել է Գևորգյանը` հիշեցնելով, որ ավելի վաղ, այդ թվում՝ 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո, սիրիական կողմը օգնել է Հայաստանին դիզվառելիքով և ցորենով։

«Մենք շատ լավ ենք հիշում դա և փորձում ենք շնորհակալություն հայտնել սիրիացի ընկերներին»,- ասել է գլխավոր հյուպատոսը։- «Այս ակցիայով մենք ցանկանում ենք կոչ անել երկրներին՝ հետևել մեր օրինակին և ոչ միայն բարեգործական օգնություն տրամադրել, այլև ուշադրություն դարձնել Սիրիայի ժողովրդին, տիրող վիճակին, սիրիական խնդրի կարգավորմանը»։

Русская версия

Լրահոս
0