10:32 20 փետրվարի 2019
Ուղիղ եթեր
  • USD487.50
  • GBP629.90
  • EUR551.07
  • RUB7.36
Ստրասբուրգ

Եվրոպայի խորհուրդ. Հայաստանում հանդուրժող են ազգային փոքրամասնությունների նկատմամբ

© Sputnik / Владимир Федоренко
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
32 0 0

Եվրոպայի խորհրդի զեկույցում բարձր է գնահատվում այն փաստը, որ, չնայած տնտեսական դժվարություններին, Հայաստանն ավելի քան 20 000 մարդ է ընդունել Սիրիայից:

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Եվրոպայի խորհրդի «Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին» շրջանակային կոնվենցիայի խորհրդատվական կոմիտեի հրապարակած զեկույցում նշվում է, որ բնակչության հիմնական մասի և ազգային փոքրամասնությունների միջև, ընդհանուր առմամբ, գերիշխում է հանդուրժողականության և երկխոսության մթնոլորտը:

Եվրոպայի խորհրդի խորհրդատվական կոմիտեն մարտի 1-ին երկու նոր կարծիք է հրապարակել Հայաստանի և Մոլդովայի մասին, որոնցում գնահատական է տրվել վերջին տարիների առաջընթացին, նաև խորհուրդներ` երկու երկրների կառավարություններին:

Եվրոպայի խորհրդի խորհրդատվական կոմիտեի համաձայն` Հայաստանում բնակչության հիմնական մասի և ազգային փոքրամասնությունների միջև, ընդհանուր առմամբ, գերիշխում է հանդուրժողականության և երկխոսության մթնոլորտ: Զեկույցում բարձր է գնահատվում այն փաստը, որ, չնայած տնտեսական դժվարություններին, Հայաստանն ավելի քան 20 000 սիրիահայ և սիրիացի է ընդունել, որոնք փրկվել են Սիրիայում ընթացող պատերազմից:

Русская версия

Գլխավոր թեմաներ