00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ժաննա Անդրեասյան
Այս տարի Տավուշում, 2026-ին ՀՀ-ում ավարտական քննության միավորները կօգտագործվեն բուհ ընդունվելիս. Ժաննա Անդրեասյան
13:34
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արաբագետ. Իրաքում «Իսլամական պետության» վերջը կգա

© Sputnik / Asatur YesayantKандидат исторических наук, арабист Саркис Григорян.
Kандидат исторических наук, арабист Саркис Григорян. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իսլամիստների՝ Հարավային Կովկաս վերադառնալու սպառնալիքները վտանգավոր են Ադրբեջանի համար:

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի — Sputnik. Իսլամական պետությունը ոչնչացվելու է Իրաքում, սակայն ոչ 2017 թվականին, Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում լրագրողներին ասաց ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ-քրդական առնչությունների բաժնի գիտաշխատող, արաբագետ, պ.գ.թ., Սարգիս Գրիգորյանը:

Հակամարտությունը շուտ չի ավարտվի

Գրիգորյանի խոսքով՝ տարբեր տվյալների համաձայն՝ խոսքը 320 հազար սպանվածի ու ավելի քան 150 հազար անհետ կորածի մասին է, ընդ որում հակամարտությունը դեռ շարունակվում է:

«Հասկանալի է, որ 2017 թվականին կամ հակամարտության 7-րդ տարում Սիրիայի հարցը չի հանգուցալուծվի: ԻՊ-ի դեմ պայքարը շարունակվում է, մի շարք խմբավորումներ կան, որոնք շարունակում են պայքարել: Մենք դեռ հեռու ենք հակամարտության վերջնական կարգավորումից», — ասաց Գրիգորյանը:

Նրա խոսքով` թեև մյուս երկրներում բանակցություններ են ընթանում, այնուհանդերձ խնդրի լուծման բանալին հենց Սիրիայում է: Նա նշեց, որ այդ երկրի ապագան դեռ հարցականի տակ է:

Գրիգորյանի կարծիքով՝ խնդրի լուծում կարող է դառնալ դեդերատիվ համակարգը՝ հաշվի առնելով քրդական գործոնը Սիրիայի հյուսիս-արևելքում:

«Սա կարող է լուծումներից մեկը լինել, այս հարցի վերաբերյալ Մոսկվայի ու Վաշինգտոնի արձագանքը պատահական չէր: Ռուսաստանի պատրաստած սահմանադրության մեջ խոսվում է «Ռոժավա» անվան տակ քրդական ինքնավարության մասին, այլ հարց է, թե ինչ սահմաններում այն կլինի», — ասաց Գրիգորյանը:

Саркис Григорян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Արաբագետ. «Իրաքյան Քուրդիստանում մեր ներկայությունն անհրաժեշտություն էր»

Քրդերը փորձում են ընդլայնել այդ տարածքը, Թուրքիան փորձում է թույլ չտալ դա: Հավանական է, որ կառավարական ուժերի հետ մեկտեղ նրանք կպայմանավորվեն, որ քրդերով չբնակեցված նախկին տարածքների վերահսկողությունն անցնի կառավարությանը: Այլապես այդ ուղղությամբ կարող են շարժվել հենց իրենք` թուրքերը, կարծում է արաբագետը:

«Ներկա պահին քրդերի վերահսկողության տակ բավական խոշոր տարածքներ կան, որտեղ նրանք նախկինում բնակեցված չեն եղել: Դժվար կլինի նրանց այնտեղից դուրս բերել», — ասաց Գրիգորյանը:

«Իսլամական պետությունն» անցնում է պարտիզանական պայքարի

«Իսլամական պետությունը դուրս կգա մեծ քաղաքներից և կանցնի պարտիզանական ռազմավարության, կշարունակի ջիհադական պայքարը՝ պարբերաբար հարձակվելով տարբեր քաղաքների վրա և կրկին հետ քաշվելով այնտեղից` ահաբեկչական գործողություններ իրականացնելով», — ասաց Գրիգորյանը:

Փորձագետի խոսքով՝ շատերը պնդում են, որ «Իսլամական պետության» վերջը կգա Սիրիայում, սակայն, անձամբ նա կարծում է, որ դա տեղի կունենա Իրաքում` այնտեղ, որտեղից սկիզբ է առել:

«Իրաքն ԻՊ-ի առաջացման վայրն է: Այժմ ԻՊ-ի վերահսկողության տակ է շարունակում մնալ Մոսուլի պատմական հատվածը, սակայն կազմակերպության ազդեցությունը մեծ է բնակչության որոշակի հատվածի շրջանում», — ասաց Գրիգորյանը:

Իսրայելական միջամտությունը՝ հակամարտության ևս մեկ բաղադրիչ

Իսրայելը միշտ ակտիվ է եղել, հատկապես սիրիական տարածքներում ավիահարվածներ հասցնելու առումով: Սա խոսում է այն մասին, որ Իսրայելը միշտ փորձել է վերահսկել իր սահմանների մոտ գտնվող գործընթացները:

Այդ գնդակոծությունները, Գրիգորյանի կարծիքով, կապված են, առաջին հերթին, Սիրիայում լիբանանյան շիիթական «Հեզբոլլահ» կազմակերպության ազդեցության հետ, որն իր ենթակայության տակ տարբեր սպառազինություն ունի և դեռ շարունակում է նոր սպառազինություն ստանալ:

«Իսրայելի ավիացիայի հարվածների տակ են ընկնում հենց «Հեզբոլլահի» վերահսկողության տակ գտնվող տարածքները: Համոզված եմ, որ այս անգամ էլ նույն թիրախն էր ընտրված», — ասաց Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ ամենահետաքրքիրն այն է, որ իսրայելական ավիահարվածներին դիմակայելու համար ՀՕՊ համակարգեր են կիրառվել: Արաբագետը նախկինում նման դեպք չի հիշում: Ավելին, սիրիական կողմը հայտնում է խոցված ինքնաթիռի մասին, թեև Իսրայելը դա չի հաստատում:

Գրիգորյանի խոսքով` եթե ինքնաթիռն իսկապես խոցվել է, նշանակում է՝ դեպքերը լուրջ զարգացում են ստանում, հատկապես իսրայելական ՌՕՈՒ-ի անխոցելիության մասին անդադար խոսակցությունների ներքո: Մյուս կողմից, Սիրիայում ՀՕՊ համակարգը նույնպես բավական զարգացած է եղել:

Արևմուտքն ու Ռուսաստանը մոտեցրել են դիրքորոշումները

«Երկրների դիրքորոշումները փոխվել են: Ես կարծում էի, որ հակամարտության լուծման ճանապարհը գերտերությունների ակտիվ մասնակցությունն է լինելու», — ասաց Գրիգորյանը՝ ավելացնելով, որ վերջին երկու տարվա ընթացքում, բացի ավիացիայից, Սիրիայում հայտնվել է նաև ինչպես ամերիկյան, այնպես էլ ռուսական ցամաքային ուժերի որոշակի թվաքանակ: Դա նույնպես ազդում է իրավիճակի փոփոխման վրա: Դրանց տեղակայումն, անկասկած, համաձայնեցված է եղել:

XI заседание клуба Валдай. Армен Петросян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
«Իսլամական պետության» հետ պայքարը հասել է եզրափակիչ փուլ

Նա նշեց, որ այս ամենը կապված է ծայրահեղական իսլամիստների կտրուկ ուժեղացման հետ, իսկ նման աճ ոչ ոք չէր սպասում: Իրավիճակը սկսել է նմանվել Աֆղանստանին:

«Մենք տեսնում ենք համաձայնեցված դիրքորոշումներ, քանի որ կողմերը գիտակցում են, որ վտանգն արդեն դուրս է եկել տարածաշրջանային սահմաններից: Ոչ ոք երաշխավորված չէ, որ ԻՊ-ի նման մեկ այլ կառույց կրկին չի հայտնվի տարածաշրջանում, այդ պատճառով կողմերը սկսել են համագործակցել», — նշեց Գրիգորյանը:

Արաբագետի կարծիքով՝ դա չի նշանակում, որ հակասությունները կբացառվեն, սակայն փորձագետը հույս ունի, որ իսլամիստների դեմ պայքարն ավելի արդյունավետ կդառնա, ընդ որում ոչ միայն ԻՊ-ի, այլև Ահրար Ալ-Շամի, Ջաբհաթ ան Նուսրայի դեմ (որը պակաս վտանգավոր չէ):

Իրաքյան Քուրդիստանի գլխավոր հյուպատոսարանը կարևոր է

Իրաքյան Քուրդիստանում գլխավոր հյուպատոսարանի աշխատանքը շատ կարևոր է, այն թույլ է տալիս ավելի մոտ լինել տեղի ունեցող գործընթացներին:

«Հայաստանը որոշակի առևտրատնտեսական կապեր ուներ Իրաքի հետ: Հյուպատոսության առկայությունը թույլ կտա խորացնել այդ հարաբերությունները: Բացի այդ, այնտեղ հայ համայնք կա», — ասաց Գրիգորյանը:

Որոշակի խնդիրներ կան Էրբիլի և Բաղդադի միջև, սակայն դա չի բացառում Իրաքի Քրդստանի տարածաշրջանային դերը:
Իսլամիստները կարող են վերադառնալ Կովկաս

Գրիգորյանի խոսքով` քիչ է հավանականությունունը, որ իսլամիստները կմասնակցեն Ղարաբաղյան հակամարտությանը, քանի որ ԻՊ անդամները չեն գնա Ադրբեջանի դեմ կռվելու:

В городе Эрбиль в иракском Курдистане - Sputnik Արմենիա
Հայաստանը հյուպատոսություն կունենա Իրաքյան Քրդստանում

«Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության ղեկավարը հայտնել է, որ երկրի շուրջ 900 քաղաքացի ԻՊ-ի շարքերում է: Սակայն դժվար թե նա հաշվարկած լինի բոլոր կազմակերպությունները, ինչպես նաև այն ադրբեջանցիներին, որոնք գտնվում են Թուրքիայում, սակայն չեն կարող անցնել Սիրիա վերահսկողության ուժեղացման պատճառով: Կովկասի համար վտանգն առկա է», — ասաց արաբագետը:

Նրա խոսքով` Ադրբեջանում իսլամիստների ազդեցության աճ է նկատվում: Պարբերաբար այնտեղ իսլամիստների և նրանց համակիրների են ձերբակալում, որոնք անմիջական վտանգ են ներկայացնում իշխանությունների համար:

«Իսլամական պետություն. ակունքներից մինչև խալիֆայության հռչակում» գիրքը

Գրիգորյանը Sputnik Արմենիային նվիրեց իր հեղինակած «Իսլամական պետություն. ակունքներից մինչև խալիֆայության հռչակում» գիրքը, որում նա անդրադարձել է այդ կառույցի առաջացման ակունքներին:

Հեղինակի խոսքով՝ նա փորձել է ուսումնասիրել կազմակերպության առաջնորդներին, պարզել այն պատճառները, որոնք հնարավորություն են տվել այդ կառույցին շատ արագ վեր բարձրանալ և դառնալ իսլամական ծայրահեղ արմատականության առաջատարը:

«Գրքում տալիս եմ նաև նմանատիպ կառույցների դեմ արդյունավետ պայքարելու իմ տեսլականը, որոշակի մտքեր եմ արծարծել այն իրողությունների շուրջ, որ իսլամական ծայրահեղ արմատականությունը, գաղափարախոսությունը արմատախիլ անել հնարավոր չէ: Կարծել թե, հնարավոր կլինի իսլամական պետությանը ոչնչացնել և դրանով ամեն ինչ կավարտվի, սխալ է, բայց միտումները չեզոքացնել հնարավոր է»,- ասաց Գրիգորյանը:

Русская версия

Լրահոս
0