00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այսքանը և վերջ. Ջորջ Վաշինգտոնի կտակը

© Sputnik / Владимир Федоренко / Անցնել մեդիապահոցКапитолий в Вашингтоне
Капитолий в Вашингтоне - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր, անվանի լրագրող Սերգեյ Բաբլումյանը գրում է Ջորջ Վաշինգտնոի կտակած ամերիկյան քաղաքական համակարգի և Դոնալդ Թրամփի մասին։

Դժվար է կռահել, թե ԱՄՆ ներքին գործերի նոր նախարար Ռայան Զինկեն ինչու էր իր աշխատանքային առաջին օրն աշխատավայր եկել ձիով և կովբոյի գլխարկով: Միաժամանակ, նախագահ Թրամփի օրոք ընթացող առօրյան ուշադրություն է գրավում է ոչ միայն էկզոտիկ արարքներով, այլև խիստ պրագմատիզմով: Առաջինը` զվարճացնում է, երկրորդը` հուսադրում:

Հուսադրող փաստերից. ԱՄՆ-ն սահմանափակում է օտար երկրների ֆինանսական սնուցումը: «Սպիտակ տունը որոշել է նվազեցնել մյուս երկրներին տրամադրվող տնտեսական և ֆինանսական օգնության ծավալները», — Fox News-ի եթերում հայտարարել է նախագահի աշխատակազմի վարչական-բյուջետային վարչության տնօրեն Միկ Մալվենին:

«Մենք ծրագրում ենք առաջարկել, որ փողերը ծախսվեն հիմա և այստեղ»,- շեշտել է պաշտոնյան:

Ինչո՞ւ «այստեղ»: Նախ այն պատճառով, որ ավելի քան 43 միլիոն ամերիկացի ապրում է ծայրահեղ աղքատության մեջ, իսկ ևս 43 միլիոնն օգտվում է պարենային օգնության կառավարական ծրագրերից:

Ինչի՞ վրա են հույս դրել: «Եվրոպան մի շարք գերակա շահեր ունի, որոնք մեզ հետ կամ ընդհանրապես կապ չունեն, կամ շատ թույլ կապ ունեն»:

Армянская версия обращения президенту США Кто хочет быть вторым? - Sputnik Արմենիա
Հայերը` Թրամփին. Թուրքիան թռչուն չէ, Վրաստանն էլ Georgia չէ

«Օտար երկրների հետ հարաբերություններում մեզ համար գլխավորը առևտրային կապերի զարգացումն է և քաղաքական կապերի հաստատումից հնարավորին չափ խուսափումը: Եթե մենք պարտավորություններ ունենք, կկատարենք ազնվորեն և բարեխղճորեն: Բայց այսքանը և վերջ»:

Սա 1796 թվականին ասել է Ջորջ Վաշինգտոնը, և նրա ասածը կարծես լավ է ընկալել 2016-ից Սպիտակ տանը հանգրվանած Դոնալդ Թրամփը: Հիմա ենթադրություններից անցնենք մյուս մտադրություններին։

«Մենք ծրագրում ենք առաջարկել, որ այդ փողերը ծախսվեն հիմա և այստեղ»: «Ընդհանուր ուղերձը բավական ուղիղ է,- նշում են ամերիկյան փորձագետները, — ավելի քիչ փող ենք ծախսում արտասահմանում, ավելի շատ` այստեղ»:

Իսկ մեզ դրանից ի՞նչ: Ահա թե ինչ: Այդպիսի ֆինանսավորման դեպքում ամերիկացիներն ավելի դժվարությամբ կկարողանան պահպանել աշխարհով մեկ գործող բազմաթիվ կառուցվածքներն ու իրավապաշտպան կազմակերպությունները, որոնց գործունեությունը բխում է ԱՄՆ շահերից, և որոնք ոչ միշտ են համընկնում այն երկրների շահերի հետ, որտեղ ամերիկյան գումարներ են ներդրվում: (Հիշո՞ւմ եք Ջորջ Վաշինգտոնի ասածը` Ամերիկայի և այլ երկրների չհատվող շահերի մասին)։

Инаугурация избранного президента США Дональда Трампа - Sputnik Արմենիա
Ամերիկյան կոնգրեսականները Թրամփին կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Այն, ինչ լավ է Ամերիկայի համար, արդեն վաղուց լավ չէ մեզ համար, իսկ հաշվի առնելով այն անչափելի ծախսերը, որոնց նպատակը ստիպողաբար առաջընթացի հասցնելն է այն երկրներին, որտեղ ժողովրդավարությունը չեն ողջունում, ապա հասկանալի է դառնում, որ ԱՄՆ-ի բյուջեի ճեղքվածն ավելի է մեծանում։ Թրամփը փորձում է փակել այդ ճեղքվածքը, բայց չի կարելի ասել, որ այդ նախաձեռնությունն ուղեկցվում է բուռն ու տևական ծափահարություններով:

Նախագահի վարկանիշը հիմա հասել է նոր ռեկորդի` 37 տոկոս: Թրամփի աշխատանքը չեն ողջունում ամերիկացիների 58 տոկոսը: Gallup-ը նշում է, որ ամերիկացիների տնտեսական վստահության ցուցանիշը նվազել է երեք կետով:

Սպիտակ տան առաջարկած բյուջեն լիբերալներն ընդունել են թշնամանքով։ «Ինչպես և սպասվում էր, ամերիկյան իրավապաշտպան կազմակերպությունները մեկը մյուսի հետևից բողոքել են ֆինանսավորման կրճատումից, որոշ կազմակերպություններ փակ ժողովներ են անցկացնում իրենց ապագայի վերաբերյալ», —հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները:

Միաժամանակ, ըստ ոչ ամերիկյան լրատվամիջոցների, այդպիսի ֆինանսական քաղաքականությունը կօգնի ոչ միայն ԱՄՆ բյուջեին, այլև ուրիշ երկրների ներքին գործերին չխառնվելուն: Ինչն, ըստ էության, ոչ թե վատ է, այլ ավելի շուտ` լավ:

Русская версия 

Լրահոս
0