ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. Փարիզի Վիլպենտ թաղամասում պայթյուն է որոտացել դիմակահանդեսի ժամանակ, որին շուրջ 1000 երեխա է մասնակցել: Ինչպես հայտնում է francetvinfo-ն, տուժել է 19 մարդ, որոնցից 4-ը ծանր վիճակում են։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ բժիշկների օգնությանն է դիմել 30 մարդ։
Պայթյունի տեսանյութն արդեն հրապարակվել է համացանցում։
Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով 17:30-ին (երևանյան ժամանակով` 19:30): Նշվում է, որ մասնակիցները պատրաստվում էին այրել ծղոտից պատրաստված խրտվիլակը, երբ որոտացել է պայթյունը: