10:23 21 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Սիլվեստեր Ստալոնե

Սիլվեստեր Ստալոնեին հիացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը

© Sputnik/ Алексей Даничев
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
«Խոստում». ֆիլմ` Հայոց ցեղասպանության մասին (21)
24640

Հոլիվուդյան դերասան Սիլվեստեր Ստալոնեն դիտել է «Խոստում» ֆիլմը և չի կարողացել թաքցնել հիացմունքը։

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. «Խոստումը» «Օսկարի» ներկայացնելու ֆիլմ է. այս մասին Instagram-ի իր էջում գրել է հոլիվուդյան աստղ Սիլվեստեր Ստալոնեն։

«Այս յուրօրինակ ֆիլմը կսկսի ցուցադրվել ապրիլի 21-ին… Սա մի թեմա է, որով հիացած եմ տասնամյակներ ի վեր, և շատ տարիներ էին պետք այն էկրաններ բարձրանալու համար: Սա ճշմարիտ և անհավատալի կարևոր պատմական դրամա է, որն ունի բոլոր յուրօրինակ բաղադրիչները, ինչը կարող է ֆիլմը դարձնել «Օսկարի» մակարդակի»,- գրել է Ստալոնեն:

Դերասանի խոսքով` Քրիստիան Բեյլը և Օսկար Այզեքն իրենց դերերը կատարյալ են խաղում:

«Ֆիլմն ուներ ամեն բան… Ես խանդում եմ»,- գրել է Ստալոնեն:

 

Քըրք Քըրքորյանի հովանավորությամբ նկարահանված ֆիլմի ստեղծման գործում պրոֆեսիոնալ թիմ է աշխատել։ Ֆիլմի ռեժիսոր օսկարակիր Թերի Ջորջը ընտրել է տաղանդավոր և իրենց գործում հմուտ դերասանների՝ Քրիստիան Բեյլ, Օսկար Այզեկ, Շառլոտա Լե Բոն, Անժելա Սարաֆյան, Ջեյմս Քրոմվել և ուրիշներ, իսկ կինոնկարի սաունդթրեքը գրել է աշխարհահռչակ հայ երաժիշտ Սերժ Թանկյանը։

Ֆիլմի հիմքում սիրո պատմություն է, որի դեպքերը զարգանում են Հայոց ցեղասպանության տարիներին։ Նշենք, որ «Խոստում» ֆիլմի պրեմիերան Հայաստանում նախատեսված է ապրիլի 27-ին:

թեմա:
«Խոստում». ֆիլմ` Հայոց ցեղասպանության մասին (21)

Ըստ թեմայի

Բարբարա Սթրեյզանդը միացել է «Խոստում» ֆիլմի գովազդային արշավին
«Խոստում» ֆիլմի հայաստանյան պրեմիերայի օրն արդեն հայտնի է
«Խոստում» ֆիլմը տպավորել է ամերիկացի կոնգրեսականներին
«Խոստում» ֆիլմը կոտրել է Շերի սիրտը
«Խոստում» ֆիլմում հնչող երգի ամբողջական տարբերակը
«Ոչինչ չի մոռացվել». Էլթոն Ջոնը ներկայացրել է «Խոստում» ֆիլմը
Ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմի պաշտոնական թրեյլերն արդեն համացանցում է

Գլխավոր թեմաներ