00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
29 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ջորջ Քլունին աջակցել է «Խոստում» ֆիլմին

© Sputnik / Asatur YesayantsДжордж Клуни в Ереване
Джордж Клуни в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմին իր աջակցությունն է հայտնել հայտնի հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին։

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի — Sputnik. Հայտնի հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին, որը բազմիցս իր աջակցությունն է հայտնել Հայոց ցեղասպանությանը, ներկա է գտնվել հոլիվուդյան «Խոստում» ֆիլմի պրեմիերային, որը նվիրված է հայոց պատմության ողբերգական էջերին։

Այդ մասին հայտնել է հայտնի ամերիկացի վոկալիստ, ալտ և հարդ-ռոքի աստղ Քրիս Կորնելը, որը գրել և կատարել է «Խոստում» ֆիլմի սաունդթրեքը։ Twitter-ի իր էջում նա տեղադրել է Լոնդոնում ֆիլմի ցուցադրության ժամանակ արված լուսանկար Քլունիի հետ։

​Ավելի վաղ «Խոստում» ֆիլմին իրենց աջակցությունն էին հայտնել նաև Էլթոն Ջոնը, Լեոնարդո դի Կապրիոն, Սիլվեստր Ստալոնեն և Բարբարա Սթրեյզանդը։

«Խոստում» ֆիլմը ստեղծվել է ամերիկահայ միլիարդատեր Քրք Քըրքորյանի ֆինանսական աջակցությամբ։ Ֆիլմի հեղինակը «Հյուրանոց «Ռուանդա» ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջն է, գլխավոր դերերում հանդես են եկել Օսկար Այզեքը, Քրիստիան Բեյլը և Շարլոտ լե Բոնը։

Գործողությունները զարգանում են Օսմանյան կայսրությունում՝ Հայոց ցեղասպանության ժամանակ։ Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա ապրիլի 21-ին։ Հայաստանում և Ռուսաստանում այն կցուցադրվի ապրիլի 27-ին։

Джордж Клуни на Глобал Форуме в Ереване - Sputnik Արմենիա
Քլունի. Հայոց ցեղասպանությունը ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի ցավն է

Ջորջ Քլունին, որը 2016 թվականի ապրիլին այցելել էր Երևան Aurora մարդասիրական առաջին պարգևի հանձնման համար, հայտարարել էր Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչման անհրաժեշտության մասին։

«Հայոց ցեղասպանությունը ոչ միայն Հայաստանի պատմության մի մասնիկն է, այլ ամբողջ մարդկության պատմությունն է։ Սա ցավ է և կորուստ ոչ թե առանձին վերցրած երկրի, այլ մեծ ողբերգություն՝ ամբողջ աշխարհի համար»,- ասել էր Քլունին։

1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։

Русская версия

Լրահոս
0