14:16 21 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Կրակոցներ Ստոկհոլմում

Ստոկհոլմում լարված իրավիճակ է

© Sputnik/ Kristine Mangasaryan
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
20 0 0

Ստոկհոլմում բեռնատարը մխրճվել է մարդկանց բազմության մեջ։ Ոստիկանության տվյալով` կա 2 զոհ։ ԶԼՄ–ները հայտնում են 3 զոհի մասին։

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի — Sputnik. Քիչ առաջ Ստոկհոլմում բեռնատարը մխրճվել է մարդկանց բազմության մեջ, կան տուժածներ։ Sputnik Արմենիայի աղբյուրը Ստոկհոլմից հայտնում է, որ գործի են անցել իրավապահ մարմինների ներկայացուցիչները։

«Մետրոն փակ է, կենտրոնական հատվածի փողոցները նույնպես փակ են, դեպքի վայրում մի քանի տասնյակ ոստիկաններ են հավաքվել։ Ուղղաթիռներ են պտտվում։ Քիչ առաջ մեզ հայտնեցին, որ կրակոցներ են հնչել նաև քաղաքի կենտրոնական հատվածներից մեկում` Мedborgarplatsen-ում»,- ասաց աղբյուրը։

Նշենք, որ ոստիկանությանն առայժմ հայտնում է 2 զոհի մասին, սակայն որոշ լրատվամիջոցներ հայտնում են, որ երեք մարդ է մահացել։

 

 

 

Գլխավոր թեմաներ