00:58 25 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Ստեֆան Լևեն

Ստոկհոլմում ձերբակալել են ահաբեկչության կասկածյալին

© Sputnik/ Алексей Витвицкий
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
17 0 0

Շվեդիայի վարչապետը հայտարարել է, որ Ստոկհոլմում տեղի ունեցածն ամենայն հավանականությամբ ահաբեկչություն է, և կասկածյալն արդեն ձերբակալվել է։

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի — Sputnik. Ստոկհոլմում բեռնատարը մխրճվել է մարդկանց բազմության մեջ։ Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լևենը ասուլիսի ժամանակ հայտնել է, որ կասկածյալն արդեն ձերբակալվել է։

Ավելի վաղ նա նշել էր, որ կատարվածն ամենայն հավանականությամբ ահաբեկչություն է։

«Շվեդիան գրոհի է ենթարկվել։ Ըստ ամենայնի` տեղի ունեցածն ահաբեկչական գործողություն է»,- հայտարարել է վարչապետը։

Այս պահին առկա տեղեկություններով` Ստոկհոլմի կենտրոնական փողոցներից մեկում բեռնատարը մեծ արագությամբ սլացել է մարդկանց ուղղությամբ։

Ոստիկանության տվյալով` զոհվել է երեք մարդ։ Բեռնատարը պատկանում է Spendrups ընկերությունը, որի ներկայացուցիչները հայտարարել են, որ չի կարող մեկնաբանել տեղի ունեցածը և չեն կարողանում կապ հաստատել վարորդի հետ։

Sputnik Արմենիային Ստոկհոլմից հայտնում են, որ քաղաքի մի շարք փողոցներ այս պահին փակ են, տարբեր հատվածներում կրակոցներ են հնչում։ Ոստիկանությունը կրակոցների վերաբերյալ պաշտոնական հայտարարություն առայժմ չի արել։ Մարդկանց հորդորում են դուրս չգալ տներից և խուսափել կենտրոնական փողոցներից։

Русская версия

Գլխավոր թեմաներ