20:30 26 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Սիրիա

Թրամփի վարչակարգը բառացիորեն մի քանի ժամում տակնուվրա արեց ամբողջ աշխարհը

© AFP 2015/ Abd Doumany
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
2831

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս, իրանագետ Ահարոն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱՄՆ–ի հրթիռային հարձակմանը։

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի — Sputnik. Այսօր առավոտյան Սիրիայի դեմ ԱՄՆ-ի հրթիռային հարձակումը խառնեց Սիրիայի հակամարտության մեջ ներգրավված բոլորի կողմերի խաղաթղթերը։ Իրանագետ Ահարոն Վարդանյանի խոսքով` Սիրիայում քիմիական զենքի կիրառումը օգտագործելով իբրև հարմար առիթ՝ ԱՄՆ-ն աշխարհին հիշեցրեց, որ ինքը «գործի մեջ է»։

Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասն ներկայացրել է, թե ինչ իրադարձություններ են հաջորդել ԱՄՆ–ի հրթիռային հարձակմանը։

«ԱՄՆ-ի հրթիռային հարձակումը դատապարտող կոչերով հանդես եկան բնականաբար Սիրիան, ապա Ռուսաստանը և Իրանը։

Իրանական կողմը ԱԳՆ մամլո խոսնակի անունից նախ պաշտոնապես դատապարտեց ԱՄՆ-ի հրթիռային հարձակումը Սիրիայի դեմ՝ որակելով այն որպես Սիրիական հակամարտության կարգավորմանը և ահաբեկիչներին հովանավորելուն ուղղված քայլ։

Դրանից հետո ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Թվիթեր սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում գրեց, որ Իրանը որպես միակ երկիրը, որը մեկ այլ պետության կողմից քիմիական հարձակման է ենթարկվել (80-ականներին Սադամ Հուսեյին վարչակարգի կողմից), տեսել և զգացել է այդ զինատեսակի հասցրած վնասները, խստորեն դատապարտում է ցանկացած քիմիական հարձակում։ Շարունակելով գրառումը՝ Զարիֆը նշել է, որ այդ նույն հարձակման ժամանակ ԱՄՆ-ն է քիմիական զենք մատակարարել Իրաքին։ Հետագայում ԱՄՆ-ը քիմիական զենքի օգտագործման պատրվակով հարձակումներ է իրականացրել Իրաքում և նույն սցենարն էլ փորձում է կրկնել նաև ներկայումս Սիրիայում։

Եվ վերջում, Զարիֆն ափսոսանք է հայտնել, որ չնայած 2001թ․ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից դեռևս երկու տասնամյակ էլ չի անցել, սակայն ԱՄՆ-ը ներկայումս հովանավորում է Սիրիայում և Եմենում գործող Ալ-Քաիդայի և ԻՊ-ի զինյալներին։ Իր գրառումը Զարիֆը եզրափակել է «ԱՄՆ-ի համար խաբեության և թաքուն գործելու ժամանակն ավարտվել է» տողերով»,– գրել է Ահարոն Վարդանյանը։

Գլխավոր թեմաներ