00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիայի հանրաքվեից հետո երկրի իսլամացմանն այլընտրանք չմնաց

© Sputnik / Erhan DemirtaşРеферендум в Турции
Референдум в Турции - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փորձագետները կարծում են, որ Թուրքիայում անցկացված հանրաքվեն ցուցադրեց հանրության մեջ առկա ճեղքվածքը։ Քվեարկությունն ուժերի տեղաբաշխման առանձնահատուկ փոփոխություններ չբերեց ներքաղաքական հարթակում։

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik, Մարիա Շելյուդյակովա. Նախնական տվյալով` Թուրքիայի նախագահի կողմնակիցները ստացել են քվեների 51,2%-ը, ինչը 1,25 միլիոնով շատ է փոփոխությունների հակառակորդների ստացած քվեներից։ Սահմանադրական փոփոխությունների համաձայն` նախագահի լիազորությունները զգալիորեն ընդլայնվում են, իսկ վարչապետի պաշտոնը լուծարվում է։ Բացի այդ, երկրի ղեկավարը իրավունք է ստանում նշանակել փոխնախագահին, նախարարներին, Դատավորների կոլեգիայի մի մասին և դատախազներին։

«Վերջին բոլոր ընտրությունների արդյունքները նույն հարաբերակցությունն են ցույց տվել. Էրդողանի քաղաքականությունից գոհ մարդկանց թիվն այնքան է, որքան դժգոհների թիվը։ Սակայն խորհրդարանական ընտրությունը նախագահի կուսակցության օգտին էին։ Այնուամենայնիվ, ճեղքվածքն իսկապես լուրջ է»,- ասաց Պրիմակովի անվան համաշխարհային էկոնոմիկայի և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի ավագ գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաևսկին։

Քաղաքագետները վստահ են, որ հանրաքվեի` խոշոր քաղաքների արդյունքներն արտացոլում են երկրի իրական քաղաքական իրավիճակը։

«Ինչպես պետք էր սպասել, քրդերը կշարունակեն կատարել իրենց դերը։ Նրանք դեմ են քվեարկել Սահմանադրության փոփոխություններին։ Դեմ են եղել նաև խոշոր քաղաքները` Անկարան, Ստամբուլը, Անթալիան։ Էրդողանը հաղթել է նախևառաջ կենտրոնական շրջաններում,- նշեց Նադեին-Ռաևսկին։- Իրավիճակը բավականին ինքնատիպ է, սակայն գործնականում սկզբունքային փոփոխություն չի եղել»։

Երկրի ղեկավարի լիազորությունների ավելացմանը դեմ հանդես եկող ուժերը, անկասկած, կփորձեն բողոքարկել ընտրության արդյունքները, սակայն դատական մարմիններն արդեն հիմնականում Էրդողանի վերահսկողության տակ են։

«Հանրապետական ազգային կուսակցությանը ոչ միայն հորդորում է բողոքի ցույցեր կազմակերպել, այլև դիմել է Սահմանադրական դատարան, սակայն Թուրքիայի ԿԸՀ-ն վստահեցնում է, որ արդյունքների վերանայման որևէ հիմք չկա»,- ասաց Ժամանակակից Թուրքիայի ուսումնասիրման կենտրոնի քաղաքական ուղղվածության կենտրոնի ղեկավար Յուրի Մավաշևը` ընդգծելով, որ թուրքական հանրության ճեղքվածը բավական լուրջ է և շոշափելի։

Президент Турции Тайип Эрдоган. Архивное фото. - Sputnik Արմենիա
Էրդողանը նորից ուզում է խաբել Ռուսաստանին

Քաղաքագետի կարծիքով` հանրաքվեի ձախողումը նույնպես Էրդողանի օգտին կլիներ. Նախագահը հնարավոր անհաջողությունների ու տապալումների պատասխանատվությունը կվերագրեր նրան, որ չկարողացան փոփոխություններ կատարել սահմանադրության մեջ։ Ավելին, փորձագետը կարծում է, որ Թուրքիան դե ֆակտո նախագահական պետություն է դեռ 2014 թվականից։ «Թուրքական հասարակության` երկու մասի բաժանվելը վկայում է, որ նախագահն այդպես էլ չկարողացավ իր քաղաքական հակառակորդներին համոզել, որ «ինքը Թուրքիան է, իսկ Թուրքիան` ինքը»,- ասել է Մավաշևը։ Մյուսները սատարում են Էրդողանին նաև այն պատճառով, որ երկրի ղեկավարը կարողացել է տնտեսական կայուն զարգացում ապահովել։

Քաղաքագետները համակարծիք են, որ Ռուսաստանին ձեռնտու է միասնական Թուրքիան` կենտրոնացված ուժեղ իշխանությամբ, քանի որ մեկ առաջնորդի հետ ավելի հեշտ է պայմանավորվել, քան անջատ քաղաքական ուժերի, որոնցից յուրաքանչյուրը թելն իր կողմն է ձգում։

«Այժմ Էրդողանը հակառակորդներ չունի, չկան նաև երկրի հետագա իսլամացման հակառակորդներ։ Էրդողանը չափավոր իսլամիստ է, այդպես է իրեն դրսևորում, սակայն կարելի է սպասել, որ երկրի իսլամացումը կշարունակվի։ Թուրքիան միջազգային հարթակում կշարունակի իր ուղղվածությունը»,- նշեց Նադեին-Ռաևսկին` մեկնաբանելով փոփոխությունների հնարավոր հետևանքները։

Բացի այդ, փորձագետները կանխատեսում են, որ Թուրքիան կամրապնդիր հարաբերությունները իսլամական մյուս պետությունների հետ։

Նախևառաջ խոսքը Մերձավոր և Միջին Արևելքի մասին է։ Էրդողանը կշարունակի ընդլայնել նաև միջամտությունը Իրաքի ու Սիրիայի հարցերում։

Русская версия

Լրահոս
0