00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆիյոնը պատրաստ է ապրիլի 24-ը Ֆրանսիայում հաստատել որպես Հայոց ցեղասպանության օր

© Sputnik / Ирина Калашникова / Անցնել մեդիապահոցКандидат в президенты Франции от партии Республиканцев Франсуа Фийон
Кандидат в президенты Франции от партии Республиканцев Франсуа Фийон - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հանրապետական կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը խոստանում է հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Ֆրանսիայի նախագահի պայքարի ֆավորիտներից մեկը` Ֆրանսուա Ֆիյոնը, ֆրանսահայերի ցանկությունը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր ունենալու վերաբերյալ, օրինական է համարում։ Այդ մասին նա ասել է Nouvelles d'Arménie ամսագրին տված հարցազրույցում։

Ֆիյոնը խոստացել է, որ Ֆրանսիայի նախագահ դառնալու դեպքում իր նախորդների նման կհարգի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։

«Այսօր մեր երկրում բնակվում է 500 հազար ֆրանսահայ։ Ֆրանսիայի և Հայաստանի կապերը միշտ ամուր են եղել։ 1909 թվականին Ֆրանսիայի նավատորմն օգնեց Կիլիկիայի հայերին փրկվել ցեղասպանությունից», — ասաց նա։

Ֆիյոնը նշել է, որ Ֆրանսիան առաջիններից էր, որ ընդունեց և քաղաքացիություն տվեց ցեղասպանությունից փրկված հայերին։

«Կարևոր է չմոռանալ հազարավոր զոհերի մասին։ Այդ ցեղասպանությունը հանգեցրեց Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում Փոքր Ասիայի տարածքում հայերի անհետացմանը։ 1,5 մլն մարդ կամ հայկական բնակչության երեք քառորդը ոչնչացվել էր»,- ասաց Ֆիյոնը։

Виды Сиднея - Sputnik Արմենիա
Ցեղասպանության զոհերի հոգիները պետք է հանգիստ գտնեն. Արդարության երթ Սիդնեյում

Նա նաև ընդգծեց, որ հայերը Ֆրանսիայում հաստատվեցին և իրենց ներդրումն ունեցան պետության զարգացման հարցում։ Ֆրանսիայի նախագահի թեկնածուն նաև ողջունեց երկու երկրների գործակցությունը կրթության ոլորտում, մասնավորապես Երևանում Ֆրանսիական համալսարանի առկայությունը։

Բացի այդ, նա հիշեցրեց, որ Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցացված անդամ է, իսկ Ֆրանսիան` խոշորագույն եվրոպական ներդրող Հայաստանում։ Ֆիյոնը հայտարարեց, որ մտահոգված է արցախյան հակամարտության գոտում պահպանվող լարված իրավիճակով։

Նրա համոզմամբ` իրավիճակը շարունակում է լարված մնալ նաև այսօր, և Արցախը պայթյունավտանգ տարածաշրջան է։ Ֆիյոնը նշել է, որ «հակամարտությունը պետք է խաղաղ ճանապարհով լուծել, այլ ուղի չկա»։ Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլը կանցկացվի առաջիկա կիրակի, երկրորդը` մայիսի 7-ին։

Русская версия

Լրահոս
0