16:29 18 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Ֆրանսուա Օլանդ

Օլանդը հայտարարել է հարձակման ահաբեկչական բնույթի մասին

© Sputnik/ Сергей Гунеев
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
3101

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարություն է արել Փարիզի կենտրոնում տեղի ունեցած հարձակումից հետո։

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի — Sputnik. Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Ելիսեյան այգում տեղի ունեցածը, նախնական տվյալներով, ահաբեկչական բնույթ է կրում, հաղորդում է Ռիա-նովոստին։

Նրա խոսքով՝ իշխանությունները համոզված է, որ խոսքը գնում է ահաբեկչության մասին։ Միաժամանակ, նա ասել է, որ վերջնական եզրակացության կհանգեն Փարիզի դատախազության հակաահաբեկչական բաժնի հետաքննությունից հետո։

Օլանդը նաև հայտարարել է, որ ուրբաթ կհրավիրի անվտանգության խորհրդի նիստ։ Նա հաստատել է լուրերն այն մասին, որ մի ոստիկան զոհվել է, երկուսը վիրավոր են, տուժել է նաև մի անցորդ կին։

Русская версия

Գլխավոր թեմաներ