12:56 18 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Գարո Փայլան

Կարո Փայլանը պահանջում է հրապարակել ցեղասպանության պատասխանատուների անունները

Arevelk
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Ապրիլի 24. Հայոց ցեղասպանության չմոռացվող էջը (21)
4220

Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանից պահանջել է ուսումնասիրել և ներկայացնել Հայոց ցեղասպանության զոհերի տվյալներն ու այն պաշտոնյաների անունները, որոնք պատասխանատու են Հայոց ցեղասպանության համար։

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանին է ներկայացրել 1915թ.-ին Օսմանյան կայսրության տարածքում հայ բնակչության բռնի գաղթեցման ու աքսորի հրամանագրերի ուսումնասիրության վերաբերյալ գրավոր պահանջ և խորհրդարանի նախագահությանը խնդրել հրապարակել ժամանակի պետական պաշտոնյաների անունները, որոնք պատասխանատու են անմեղ մարդկանց մահվան համար:

Փայլանն իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ հարցում է հղել խորհրդարանի նախագահությանը 1915թ.-ի մայիսի 27-ին Օսմանյան կայսրությունում ընդունված և մինչ նույն թվականի հունիսի 1-ն ուժի մեջ մնացած «ժամանակավոր գաղթեցման» հրամանագրի արդյունքների ու այդ ընթացքում անմեղ զոհերի համար պատասխանատու անձանց վերաբերյալ և պահանջել հատուկ ուսումնասիրություն անցկացնել՝ ի դեմս Թուրքիայի խորհրդարանի:

«Չնայած, որ այդ հրամանագրի ընդունումից անցել է 102 տարի` դրա արդյունքն ու հետևանքը մինչ օրս Մեջլիսը չի ուսումնասիրել: Հայտնի է, որ հրամանագրի իրականացման շրջանակում գրանցվել են մեծ քանակությամբ մահեր, ավերվել ու բռնազավթվել են մշակութային ժառանգության կարևոր օբյեկտներ», — ասել է Փայլանը:

Հայազգի պատգամավորն իր ելույթում նաև խորհրդարանին է ներկայացրել Թալեաթ փաշայի հիշողությունների արխիվից կարևոր հատվածներ, որոնք վկայում են, որ 1914-1917թթ.-ին մահացել է Օսմանյան կայսրության քաղաքացի շուրջ 1 մլն 150 հազար հայ, այսինքն` կայսրության հայազգի բնակչության շուրջ 77 տոկոսը:

Русская версия

թեմա:
Ապրիլի 24. Հայոց ցեղասպանության չմոռացվող էջը (21)

Գլխավոր թեմաներ