11:24 22 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Կոլումբիացի զինյալներ

Ոսկանյանը զենքը խլել է զինյալներից և փախել գերությունից

© islamedianalysis.
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
18 0 0

Կոլումբիայում ՀՀ քաղաքացին փախել է գերությունից՝ զենքը խլելով իրեն հսկող պահակներից։

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Կոլումբիական «Ազգային ազատագրման բանակ» ապստամբ խմբավորման կողմից գերեվարված ՌԴ և ՀՀ քաղաքացի Արսեն Ոսկանյանն իրեն հսկող զինյալներից խլել է զենքը, վիրավորել 5 մարդու և փախել։

«Ազգային ազատագրման բանակ» ապստամբ խմբավորման տեղեկության համաձայն` Ոսկանյանին պատրաստվում էին ազատ արձակել։

««Ազգային ազատագրման բանակ»-ի կենտրոնական հրամանատարությունը ափսոսանք է հայտնում, որ չի կարողացել իրականացնել ազատագրման գործողությունը»,- հայտարարել են ապստամբներն իրենց կայքում։

Արսեն Ոսկանյանը գերի էր ընկել 2015թ նոյեմբերի 5-ին։ Կոլումբիայում նա որսում էր թունավոր գորտերին և վաճառում միջազգային շուկայում:

Գլխավոր թեմաներ